Հասարակություն

Նոր բացահայտումներ Էջմիածնի բյուջեի ծախսերում

Թավշյա հեղափոխությունն ու նոր իրողությունները որոշակի ազդեցություն է ունեցել Էջմիածնի համայնքային բյուջեի առաջին կիսամյակի կատարման առումով, որը չի համալրվել 11.4 տոկոսով: Քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Դիանա Գասպարյանը  ուսումնասիրելով համայնքային բյուջեի անցած տարիների ծախսերը նոր բացահայտումներ է արել: Գնումները կազմակերպվել են մեկ անհատ ձեռնարկատիրոջ միջոցով,  քաղաքապետի ընտանիքին պատկանող ընկերություններից: Գնումները շահեկան են եղել ոչ թե քաղաքապետարանի համար, այլ այն ձեռնարկությունների, որոնցից գնվել է ապրանքը:

 

Էջմիածին քաղաքի առաջին կիսամյակի բյուջեն կատարվել է  98,6 տոկոսով, իսկ սեփական եկամուտների հավաքագրման մասով 100.4 տոկոսով: Այնուամենայնիվ համայնքային բյուջեում կան գույքահարկի և հողի հարկի պարտքեր, որոնց մարման վերաբերյալ Էջմիածնի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Դիանա Գասպարյանը  վարչական վարույթներ հարուցելու որոշումներ է կայացրել:

Էջմիածնի պահածոների գործարանը համայնքի բյուջեին պարտք է 2մլն դրամ, Վաղարշապատի ագրոսպասարկում ԲԲԸ՝ 8մլն 121 հազար դրամ, Էջմիածնի երկրագործության գիտական կենտրոնը՝ 6 մլն դրամ, Էջմիածնի շուկան՝ 3մլն 487 հազար դրամ, Էջմիածին հացը՝ 1 մլն դրամ: Ցանկը թվարկելի է, որը չի սահմանափակվում ձեռնարկություններով: Համայնքի բյուջեին պարտք են նաև անհատները: Որոշումներից մեկը վերաբերում էր ԱԺ պատգամավոր Սեդրակ Սարոյանի  որդուն՝ Զարզանդ Սարոյանին, ում պարտքը 2 մլն 392 հազա 732 դրամ է: Զարզանդ Սարոյանը 2014-2017թթ չի վճարել անշարժ գույքի և 3 փոխադրամիջոցների գույքահարկը: Նա պարտավորվել է օգոստոս ամսվա սկզբին միանվագ վճարել ամբողջ պարտքը:

Դիանա Գասպարյանը նշեց, որ արդեն կա դրական տեղաշարժ, պարտքատերերը ներկայանում են, ժամանակացույց կազմում գույքահարկի, հողի հարկի պարտքերը վճարելու վերաբերյալ:  Ըստ քաղաքապետի, սա երկուստեք շահեկան է:

Դիանա Գասպարյանն աշխատանքային կարճ ժամանակահատվածում մի շարք բացահայտումներ է արել բյուջեի ծախսերի վերաբերյալ: Համայնքի բյուջեն նշված ծախսերով թալանվել է: Բոլորը գնումներն, անկախ տեսակից,  կազմակերպվել էր կայույքի գործունեություն ծավալող անհատ ձեռնարկատիրոջ միջնորդությամբ, շուկայականից ավելի բարձր գներով, հիմնականում նախկին քաղաքապետի ընտանիքին  պատկանող ընկերություններից:

Նոր մրցույթ է հայտարարվել  սեղմված բնական գազի գնման վերաբերյալ: Դիանա Գասպարյանը նշեց, որ նախկինում այն գնվել է դարձյալ Մանվել Գրիգորյանին պատկանող գազալցակայանից, որը սպասարկել է քաղաքապետարանի ավտոմեքենաներն ու բնակկոմունալ վարչության ներքո շահագործվող տեխնիկական միջոցները:  Այժմ  նոր   մրցույթներում  հաղթող են  ճանաչվել այն կազմակերպությունները, որոնք  ավելի էժան գին են առաջարկել:

Հուլիսի 29-ին քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարը ֆեյսբուքի  պաշտոնական էջում գրառում էր կատարել Էջմիածնի քաղաքապետարանի 2014-2018թ ընկած ժամանակահատվածում  համայնքային  միջոցառումների կազմակերպման  նպատակով կատարված ծախսերի վերաբերյալ, ընդհանուր գումարով՝ 169 մլն, 119 հազար դրամ: Միայն անցած տարի  հյուրասիրության համար ծախսվել է 10 մլն 894 հազար դրամ, հրավառության գումարներն աստիճանաբար աճել են, ընդհանուր թվով ծախսվել է 9 մլն դրամ, 7 մլն դրամ էլ ծաղիկներին է հատկացվել:

Ցուցադրել ավելի
Back to top button