Քաղաքական

Հանրահավաք Բերձորում՝ ընդդեմ պարտվողականության

Լուսինե Ավենեսյան
«Ռադիոլուր»-Ստեփանակերտից

Այս օրերին Արցախում նոր հանրային օրակարգ է ձեւավորվում, մեկ կետով՝ արցախցիերը դեմ են տարածքային զիջումներին: Առիթը ՀԱԿ անդամ Զոյա Թադեւոսյանի տվյալ հարցի վերաբերյալ կարծիքն է, որ թեեւ հերքվեց, շարունակում է նոր խմորումների տեղիք տալ: Սոցիալական ցանցերում  եւ լրատվամիջոցներում ծավալված քննարկումների վերաբերյալ   Արցախի հերոս Արցախի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Արշավիր Ղարամյանի ֆեյսբուքյան գրառումը, որով նա   անթույլատրելի  համարելով «հողերի հանձնման» կեղծ օրակարգը,  կոչ արեց  արցախցիներին այդօրինակ հայտարարությունների շարունակման դեպքում դուրս գալ փողոց,  արցախցու կամքն ու վերաբերմունքն արտահայտել, ունեցավ իր արձագանքը. Տվյալ գրառումն այսօր արդեն ավելի քան 1700 դիտում ունի,  1300 օգտատեր տարածել է այն: Արձագանքողների շարքում նաեւ Արցախի ազատամարտիկների միությունն էր, Ազատ հայրենիք կուսակցությունը:Երեկ Արցախում նաեւ առաջին հանրահավաքն է կայացել:

 

Հանրահավաքի   նախաձեռնողը Ազատ Հայրենքի կուսակցության Քաշաթաղի  կառույցն էր:Այն տեղի ունեցավ երեկ երեկոյան Բերձոր քաղաքի Վեհափառի հրապարակում: Կառույցի ղեկավար Արտուշ Մխիթարյանը  Ռադիոլուրի հետ զրույցում այսպես մեկնաբանեց Բերձորում հանրահավաքի անցկացումը:

Նախաձեռնությունը Ազատ Հայրենիքինն էր, բայց միացել են բոլորը. Հմարյա վեցհարյուր մարդ կար հրապարակում՝ շրջանի  տարբեր բնակավայրերից: Ապակուսակցական հավաք էր, ասում է Արտուշ Մխիթարյանը: Դրան մասնակցել են նաեւ   ,,Ազատ հայրենիք,, կուսակցության նախագահ, Արցախի Հանրապետության նախկին վարչապետ ու պետնախարար Արայիկ Հարությունյանը,   Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ, Արցախի Հանրապետության նախագահի ներկայացուցիչ՝ հատուկ հանձնարարությունների գծով Արշավիր Ղարամյանը:

Ելույթ ունեցողների շարքում  նաեւ Ազատ Հայրենիքի նախագահ Արայիկ Հարությունյանն էր, ՀՅԴ տեղական մարմնի հայտարարությունը հնչեց:

Հանրահավաքի մասնակիցները վերջում  հայտարարություն ընդունեցին, որով անընդունելի են համարում   պարտվողական տրամադրությունների սերմանումը, հողեր հանձնելը   խաղաղության հասնելու միակ և ճշմարիտ ճանապարհ ներկայացնելու միտումները: Հայտարարության մեջ   ասվում , էր որ ազատագրված տարածքի   են  այս հողերի տերը և միայն նրանք  իրավունք ունենք որոշելու   տարածքների հետագա ճակատագիրը նաեւ  պատրաստակամություն հայտնում ազատագրելու դեռևս գերության մեջ գտնվող մնացած հողերը:
Արտուշ Մխիթարյանի խոսքով, իրենց վճռականությունը մարդիկ ապացուցել են ամեն անգամ, երբ Արցախին վտանգ էր սպառնում:

Քաշաթաղցիները   Արցախում, Հայաստանում և Սփյուռքում ապրող  հայրենակիցներին կոչ են անում միանալ իրենց հայտարարությանը և մերժել տարածքների զիջման ցանկացած փորձ: Ինչպես նաեւ  անվերապահ աջակցություն   հայտնում Արցախյան հիմնախնդրի կարգավորման հարցում Հայաստանի և Արցախի Հանրապետությունների ներկայիս իշխանությունների որդեգրած քաղաքականությանը:

Տարածքային զիջումների մասին խոսակցությունները       ազգային միասնության խարխլմանն ուղղված բացահայտ ոտնձգություն են համարել Արցախի ազատամարտիկների միության անդամները:

Վարչության հայտարարությունը տարածվել է երեկ  Արցախի ազատամարտիկների միությունը   ողջախոհության է կոչել  բոլոր նրանց, ովքեր զիջողականությունը և, ըստ այդմ՝ նաև պարտվողականությունը համարում են որպես հիմնախնդրի լուծման ցանկալի ու, թերևս, այլընտրանքային ճանապարհ: Հայտարարւոթյան մեջ ասվում է, որ միությունը  ինչպես երեկ, այնպես էլ այսօր ու այսուհետ պատրաստակամ է իր վճռական գործողություններով սատարել   երկրի տարածքային ամբողջականության և նրա լիարժեք անվտանգության ապահովմանը:

Ցուցադրել ավելի
Back to top button