Հասարակություն

Այսօր հիշում են Սինջարում եզդիների ցեղասպանության

Արխիվային լուսանկար

Այսօր աշխարհի եզդիները  սգում են Հյուսիսային Իրաքում՝ Սինջարում 4 տարի առաջ «Իսլամական պետության» ահաբեկիչների կողմից իրականացված եզդիների կոտորածի հերթական տարելիցը: 

 

2014 թվականի օգոստոսի 3-ին  «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը հարձակվեց  Իրաքի հյուսիսում Սինջարի շրջանի 70 գյուղերի վրա։  Հայաստանի և աշխարհի եզդիների միության նախագահ Ազիզ Թամոյանն այսօր հիշում է՝  50 գյուղերն ավերվել են, հետագայում հայտնաբերվել է 100-ից ավելի դիակներ:  Այժմ  այդ տարածքը կոչվում է <<եղբայրական գերեզմանոց>>:  Ազիզ Թամոյանը դժգոհում է՝ 21-րդ դարում ազգություն են ոչնչացնում և ոչ մի միջազգային կազմակերպություն չի արձագանքում ոճիրին:

Սա եզդիներին բնաջնջելու առաջին քայլը չի, ասում է Ազիզ Թամոյանը: 7-րդ դարից սկսած եզդիների դեմ իրականացվել է 74 –րդ ցեղասպանություն, ասում է եզդիների հոգևոր առաջնորդ շեյխ Բրո Հասանյանը.

Աշխարհում եզդիների համար միակ խաղաղ անկյունը Հայաստանն է՝ հայտարարեցին եզդի համայնքի ղեկավարները։ Հայերի ու եզդիների բարեկամությունը պատմություն ունի, ապացույցը՝ ղարաբաղյան  ու քառօրյա պատերազմն է:

Թեև Սինջարի լեռներում  դեռ 10 հազարից ավելի մարդիկ վրանների տակ են բնակվում, սակայն անցած չորս տարիներին մի կարեւոր փոփոխություն եղել է։ Սինջարի եզդիները կարողացել են ձեւավորել ինքնապաշտպանական ազգային ջոկատներ։

 

Ցուցադրել ավելի
Back to top button