Հասարակություն

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի պաշտպանը կրկին դիմել է ՀՔԾ

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանը այսօր կրկին դիմել է Հատուկ քննչական ծառայություն՝ խնդրելով օրենքով սահմանված կարգով քննել հուլիսի 30-ին ներկայացրած միջնորդությունը Յուրի Խաչատուրովին Մոսկվա աշխատանքի մեկնելու թույլտվության տալու վերաբերյալ:

«Յուրի Խաչատուրովը հանդիսանում է ՀԱՊԿ Գլխավոր քարտուղարը, ունի ամենօրյա և անհետաձգելի աշխատանքային պարտականություններ, որոնց չկատարումը կարող է հանգեցնել միջազգային կազմակերպության ընդհանուր աշխատանքների կազմալուծմանը, դրա միջազգային վարկի և հեղինակության անկմանը: Միջնորդության մեջ ներկայացված էր, որ նա հուլիսի 31-ին անմիջական ներկայացվածություն ունենալու անհրաժեշտություն ունի, ողջամիտ ժամկետը միջնորդությանը պատասխանելու պիտի լիներ հուլիսի 31-ը, բայց, ինչպես տեսնում եք, պատասխան չկա»,-մանրամասնել է փաստաբանը:

Ցուցադրել ավելի
Back to top button