Տնտեսական

Սևանից ջրառին Ջրային կոմիտեն կողմ է, գյուղնախարարությունը՝ ոչ

Գյուղատնտեսության բուռն շրջանում գյուղացին կրկին ոռոգման ջրի խնդիր ունի: Պակասը լրացնելու համար Ջրային կոմիտեն շրջանառում է Սևանա լճից լրացուցիչ ջրառի թույլատրություն ստանալու հարցը: Այն այսօր կառավարության նիստի օրակարգում ներառված չէր, սակայն խնդրին անդրադարձ եղել է։ Պարզ է դարձել՝ Ջրային կոմիտեն ու գյուղատնտեսության նախարարությունը տարբեր կարծիքներ ունեն:

 

Գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը դեմ է Սևանա լճից լրացուցիչ ջրառին: Հարցին կարճ ու կոնկրետ է պատասխանում:

«Կառավարությունն այս պահի դրությամբ որևէ նախաձեռնությամբ հանդես չի եկել».

Այս հարցում փաստորեն ջրային կոմիտեի նախագահի ու նախարարի կարծիքները  բախվում են:  Օրերս կոմիտեի նախագահ Ինեսսա Գաբայանը հայտարարեց, որ պատրաստվում են դիմել կառավարություն ու լրացուցիչ ջրառի թույլտվություն ստանալ

Օրերս «Ռադիոլուրի» հետ զրույցում ԳԱԱ-ին առընթեր Սևանի հարցերով փորձագիտական հանձնաժողովի նախագահ Յուրի Ջավադյանը խոստովանեց՝

«Սևանի լճի ջուրն անխնա օգտագործել էին, դրա համար էլ փաստի առաջ էինք կանգնել։ Փաստի առաջ էինք կանգնած, չէինք կարող չտալ»:

«Ոռոգման ջրի կառավարման խնդիր ունենք»,- ասում է ոլորտի պատասխանատուն:  Նախարար Խաչատրյանի խոսքով, համակարգը խնդիրներ ունի:

 

Ցուցադրել ավելի
Back to top button