Հասարակություն

«Պատիվ ունեմ» ծրագրի 33 սպաներ անցնում են ծառայության

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում այսօր տոնական օր էր: Երեսուներեք տղաներ՝ արդեն զինծառայողներ, զինվորական երդում տվեցին  և «Պատիվ ունեմ» ծրագրի  շրջանակներում վաղվանից կանցնեն սպայական ծառայության: Այս 33- ը ծրագրի առաջին շրջանավարտներն են:

 

Պաշտպանության նախարարության «Պատիվ ունեմ» ծրագրի  33 շրջանավարտներ 2 տարի ծառայության կանցնեն որպես սպաներ։

Նրանք  համալսարանում  ուսումնառության ընթացքում 5 կիսամյակ (2-րդ կուրսի 1-ին կիսամյակից սկսած մինչև 4-րդ կուրսի 1-ին կիսամյակը ներառյալ) յուրաքանչյուր շաբաթ օր մասնակցել են Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում կազմակերպվող ռազմական պատրաստության դասընթացներին:

Շարքային Արշակյանն ԵՊՀ փիլիսոփայության ֆակուլտետի շրջանավարտ է, մյուս տարի իրավաբանության ֆակուլտետն էլ կավարտի: Մինչ այդ՝ վաղվանից կհամալրի ԶՈւ սպայական կազմը: Հարթակին մոտենում է առաջինը՝ շնորհակալական խոսք ասում բոլոր 32 տղաների անունից:

33-ից 3-ը տիկին Լիդայի թոռներն են՝ մինչև այս պահը 3-ի, ապա ինքն իրեն ուղղում է,  տիկին այսօր արդեն 33-ի տատն եմ։ Հպարտության պահերին խոսքերս մոռանում եմ, ասում է: Երդման արարողությունից հետո իր օրհնանքն է տալիս տղաներին՝ որպես 33-ի տատ:

ՊՆ փոխնախարար Գաբրիել Բալայանը տղաներին շնորհակալություն հայտնեց, իր զինվորական երդման արարողության օրը հիշեցրին: 21 տարեկանում է եղել փոխնախարարի կյանքի ամենահպարտ օրը, հենց զինվորական երդում տալիս: Վերջին անգամ է  տղաներին դիմում որպես շարքայինների: Վաղն առավոտյան  33 սպաներ ծառայության կանցնեն ՀՀ զինված ուժերում։

 

 

Ցուցադրել ավելի
Back to top button