ԿարևորՀասարակություն

Խաչատուրովը կարող է մեկնել Հայաստանից, ընտրված խափանման միջոցն արգելք չէ. ՀՔԾ

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի նկատմամբ ընտրված խափանման միջոցն արգելք չէ, որ նա որոշակի ժամանակահատվածով բացակայի Հայաստանի Հանրապետությունից, և վարույթ իրականացնող մարմինն այդ մասին տեղեկացրել է իրեն:

Այս մասին տեղեկացրել է Հատուկ քննչական ծառայության մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։

Յուրի Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանն այսօր կրկին՝ երկրորդ անգամ, դիմել էր Հատուկ քննչական ծառայություն՝ խնդրելով օրենքով սահմանված կարգով քննել հուլիսի 30-ին ներկայացրած միջնորդությունը Յուրի Խաչատուրովին Մոսկվա աշխատանքի մեկնելու թույլտվության տալու վերաբերյալ:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածով (սահմանադրական կարգը տապալելը): Յուրի Խաչատուրովի նկատմամբ կիրառվել է այլընտրանքային խափանման միջոց՝ գրավ։

Ցուցադրել ավելի
Back to top button