Միջազգային

Վրաստանում այսօր մեկնարկած «Վեհանձն գործընկեր» բազմազգ զորավարժություններին մասնակցում է նաև Հայաստանը

Այսօր Վրաստանում մեկնարկել են «Վեհանձն գործընկեր-2018» (Noble Partner-2018) բազմազգ զորավարժությունները, որոնց մասնակցում է նաև Հայաստանը՝ 4-հոգանոց սպայական կազմով:

Վրացական լրատվամիջոցները հաղորդում են, որ երկշաբաթյա զորավարժություններին մասնակցում են ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր 13 պետությունների ավելի քան 3 հազար զինծառայողներ, որոնցից շուրջ 2․5 հազարը վրացիներ ու ամերիկացիներ են: Վրաստանի զորավարժություններին մասնակցում է նաև Ադրբեջանը:

Ցուցադրել ավելի
Back to top button