Հասարակություն

Ամուլսարում բռնկված հրդեհի պատճառն ու հետևանքը


40 գիհու թփուտներ և շուրջ 50 հա խոտածածկույթ երեկ Սարավան գյուղի տարածքում՝ «Գյունեյ» կոչվող  հատվածում բռնկված հրդեհի  նախնական վնասներն են:

Հրդեհը հասարակության ուշադրության կենտրոնում հայտնված Ամուլսարի տարածքում էր:

Արդեն 40 օր է, ինչ «Ռադիոլուրի» զրուցակիցը՝ Էդմոնդ Աղաբեկյանը Ամուլսարի հանքավայրի դեմ պայքարողների հետ միասին փակել է դեպի հանքավայր տանող ճանապարհը: Հենց նա առաջիններից մեկն էր, որ նկատել էր Ամուսլարի տարածքում բռնկված հրդեհը: Ահա թե ինչ փոխանցեց մեզ.

«Մենք հենց մեր կանգնած տեղից տեսանք, նախնակաը ծուխը տեսանք, որ գալիս էր Սարավանի կողմից: Միանգամից 911 զանգեցինք»:

ՃԿԱԿ պետ Հովհաննես Խանգելդյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում  տեղեկացրեց՝ ահազանգը հուլիսի 30-ին 15.50 սահմաններում են ստացել:

«Դեպքի վայր է մեկնել մեր մարտական հաշվարկ, մեկ օպերատիվ խումբ, ապա ներգրավվել են լրացուցիչ ուժեր: Ներգրավվել է ևս մեկ հրշեջ փրկարարական հաշվարկ, մեկ օպերատիվ խումբ: Այրվել է 40 ծառ և շուրջ 50 հա չոր խոտածածկույթ»:

Այրվել են գիհու թփուտներ: ԱԻՆ ներկայացուցիչը նաև նշեց՝ տեղանքը բարդ էր, հրդեհը տարածվում էր. «Բարդ աշխարհագրական տեղանքում էր իրականացվում, առկա էր քամի և տեղանքով պայմանավորված հրդեհաշիջման աշխատանքները որոշակի բարդություններ էին կրում»:

Սարավան  բնակավայրը Զառիթափ խոշորացված համայնքի կազմում է: Համայնքի ղեկավար Սիմոն Բաբայանը փոխանցեց, որ այրված խոտածածկույթի մեծ  մասն իրենց համայնքին էր պատկանում նաև, հստակեցրեց՝

«Մեր համայնքի տարածքից 20-25 հա խոտածածկ տարածք էր վառվել: Դրանք գյուղացիներինը չէին»:

Ամուլսարի հանքավայրի շահագործման դեմ պայքարող քաղաքացիներից Էդմոն  Աղաբեկյանը «Ռադիոլուրին» վստահեցրեց.

«Զանգելուց հետո միանգամից բացեցինք բոլոր ճանապարհները, որ խոչընդոտ չլինի ու ներս մտնեն: Նույնիսկ Լիդիանի աշխատակցին ենք թույլ տվել, որ ներս մտնեն՝ ջուր ցանեն, մենք էլ ասում ենք ՝ խնդիր չկա, ներս մտեք, հանգցրեք»:

«Լիդիան Արմենիա» ընկերության իրավախորհրդական  Արմեն Մելքումյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում հակառակը պնդեց:

Ընկերության իրավախորհրդատուն մեկ անգամ ևս հայտարարեց՝ քանի դեռ իրենք չեն կարողանում տարածք մուտք գործել, պատասխնատվություն էլ չեն կրում տեղի ունեցող  ցանկացած դեպքի համար: Եթե ընկերության աշխատակիցները այնտեղ լինեին, միգուցե հրդեհ չբռնկվեր՝ ասաց:

Անդրադառնալով մամուլի հրապարակումներից մեկին, որով  Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբիանտը պատրաստվում է դատի տալ «Լիդիան Արմենիա» ընկերությմանը, վերջինիս իրավախորհրդականն ասաց.

Մելքումյանը հստակեցրեց՝ ֆիքսել են, որ ցուցարարներին սնունդ է մատակարարվում:

«Մատակարարող անձը մեր տեղեկություններով Վահե Հակոբյանի վարորդն է, և մեքենան գրանցված է»:

«Ռադիոլուր»-ի  զրուցակիցը վստահեցրեց՝ ունեն նաև տեսաերիզներ:

Back to top button