Հասարակություն

Ե՞րբ ու ինչպե՞ս կկիրառվի հայ գիտնականների մտքի ներուժը ռազմական ոլորտում


Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո ավելի քանի երբևէ հայ գիտնականները հասարակության ուշադրության կենտրոնում հայտնվեցին:

Պատճառը՝ ապրիլյան պատերազմն է, քննարկումների առանցքում՝ ռազմական ոլորտում հայ գիտնականների ներուժի օգտագործումը:

Թավշյա հեղափոխությունից հետո հայ գիտնականների հույսն ավելի է մեծացել՝ նոր իշխանություններից սպասելիքներ ունեն:

Ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը ռազմական արդյունաբերությունից խոսելիս` շեշտում է . «հեծանիվ հայտնաբերած չեմ լինի, եթե ասեմ, որ ոլորտը կառուցված է երեք հիմնասյուների վրա՝ գիտահետազոտական, փորձարկումների և արտադրության»:

Քիչ ֆինանսներ՝ սրամիտ լուծումներով, փորձել մատչելի եղանակով որակյալ արտադրանք ստանալ: Ինչքան գումար էլ հատկացնի պետությունը, խնդիրը միայն գումարի քանակի մեջ չէ, քաղաքական կամք ու արդյունավետ ծախս է պետք՝ ասում է փորձագետը:

Լազերային համակարգերի,  օպտիկա-մեխանիկական, կապի համակարգերի ստեղծման ներուժ ունենք՝ հավելում է պրոֆեսոր, Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտի կիսահաղորդչային նանոէլեկտրոնիկայի լաբորատորիայի վարիչ Ստեփան Պետրոսյանն ու շեշտում՝   այսպես ասած խոցելի զենքերի  արտադրության  համար  խոշոր մեքենագործական արտադրություն է պետք:

Այդուհանդերձ, այժմ էլ ճակատում  օգտագործվում են տարբեր սարքեր, որոնք մշակվել են ու արտադրվել Հայաստանում: Պրոֆեսոր Պետրոսյանը նաև նկատում է՝ աշխարհն այսօր գնում է  դեպի «խելացի պատերազմի», այլ ոչ թե քանակական ուժի: Նախապատվությունը տրվում է ինֆորմացիայի մշակմանը, խնդիրների արագ արձագանքմանը։

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության տնօրեն Կարեն Վարդանյանը կարևորում է ռազմարդյունաբերության ոլորտում պետություն-մասնավոր հատված համագործակցությունը:

Խոսում է ՏՏ ոլորտի խնդիրներից, մասնավորապես՝ ռազմական արդյունաբերության զարգացման հեռանկարներից:

Նոր կառավարությունը քաղաքական կամք ունի ոլորտի խնդիրներին լուծում տալու համար՝ վստահ է ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը, պրոֆեսոր Պետրոսյանն էլ շեշտում է՝ համալիր լուծում պահանջող ոլորտ է ռազմական արդյունաբերությունը՝ մաս-մաս խնդիրներին մոտենալը սխալ է՝ արդյունք չենք ունենա:

Back to top button