Միջազգային

Ինչ ապագա է սպասվում ԵՄ-ին

Բրեքզիթը խառնում է հին հաշվարկները, ինչ ապագա է սպասվում ԵՄ ու ինչ կանխատեսումներ են արվում Մեծ Բրիտանիայի համար:

Դուբլինի քաղաքային համալսարանի իրավագիտության և կառավարման ֆակուլտետի ԵՄ իրավունքի գծով ասպիրանտ, Բրեքզիթի ինստիտուտի ասոցացված անդամ Սոսե Մայիլյանը, վերլուծելով ստեղծված վիճակը, նշում է,  որ ԵՄ շատ քաղաքացիներ ԵՄ մի երկրից մի այլ երկիր են տեղաշարժվում  սոցիալական բարձր նպաստներ ստանալու համար։

«Սոցնպաստների տուրիզմ» կոչվող այս երևույթը ազատ տեղաշարժի չարաշահում է։ ԵՄ ու Մեծ Բրիտանիայի միջև նոր հարաբերությունների հաստատման բացակայությունը  այն հիմնական խնդիրներն էին, որ պատճառ դարձան բրեքզիթի, ասում է Մայիլյանը միաժամանակընգծելով՝ շարժառիթներն իրականում ավելի շատ են:

Եվրոպական միությունից Մեծ Բրիտանիան,  ամենայն հավանականությամբ, դուրս կգա  2019 թ. մարտի 29-ին։ Փորձագետը կարծում է, որ ԵՄ-ն բրեքզիթից շատ ավելի կազմակերպված դուրս կգա, քան՝ Մեծ Բրիտանիան:

«ԵՄ հետագա քաղաքականությունը կփոխվի»:

Սեփական խնդիրների վրա կենտրոնանալու կարևորությունը երկրորդական կդարձնի ԵՄ արտաքին քաղաքական հարցերը, նաեւ կփոփոխվի «Արևելյան գործընկերության» ծրագրի ընթացքը:

«Կշարունակի ԱԳ ծրագիրը, ավելի մեծ հնարավորություն գուցե տան ասոցացված երկրներին՝ Ուկրաինա, Վրաստան, Մոլդովա: Մյուս երեքը՝ Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, դեռ ժամանակ կտան հասկանալու համար, թե որքանով են պատրաստ ԵՄ ասոցացման համաձայնագրին: Կարծես թե պարզ դարձավ, թե ինչու ԵՄ խանդավառված չեն ՀՀ հեղափոխությամբ»:

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը բացի հնչած եզրակացությունը նաև ճշտեց, թե արդյո՞ք բրեքզիթին կհաջորդեն այլ էքզիթներ։ Սոսե Մայիլյանը քիչ հավանական է համարում նման սցենարը:

Միացյալ Թագավորության  միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտի (Չէթըմ Հաուսի) ասոցացված փորձագետ Անահիտ Շիրինյանի խոսքով, անգլիացիներն սկսել են հասկանալ և խոստովանել, որ այն խնդիրները, որ ի սկզբանե դրվել էին  բրեքզթի հիմքում, չեն լուծվելու:

«Կամ խզում է կապերը ԵՄի հետ ու դառնում իզոլացված, կամ  այս քայլը անմիտ մի արարք էր։ Դա միջազգային հարբերություններում հավասար է ինքնասպանության»:

Եթե բրեքզիթը կայանա, ապա Մեծ Բրիտանիան առավել կարևորություն կտա առևտրային հարաբերություններին և պակաս դեր կհատկացնեն մարդու իրավունքների խնդիրներին։ Սա արդեն Հարավային Կովկասում խնդիր կդառնա Հայաստանի համար՝ ասաց:

Չէթըմ Հաուսի փորձագետի համոզմամբ՝ ԵՄ-ից դուրս Անգլիա նշանակում է և ավելի թույլ ԵՄ և իզոլացված Անգլիա, քանի որ բրեքզիթի կյանքի կոչվելու դեպքում Հյուսիսային Իռլանդիան և Շոտլանդիան սպառնացել են դուրս գալ Միացյալ Թագավորության կազմից: Այսօր արդեն ՄԲ-ում առկա է քաղաքական ճգնաժամ, քանի որ արդեն երրորդ արտգործնախարարն է հրաժարական տալիս։

Back to top button