ԿարևորՔաղաքական

Քոչարյանի կալանավորման արտաքին ու ներքին հետեւանքները

Ներքաղաքական օրակարգի թիվ մեկ հարցը շարունակում է մնալ հանապետության երկրորդ նախագահին առաջադրված մեղադրանքը, նրա կալանավորումն ու այս զարգացումների ներքին ու արտաքին հնարավոր հետևանքները:

Քաղաքական կուսակցությունները հայտարարություններ են տարածում, քաղաքագետները փորձում են գնահատել իրավիճակը:

Գործընթացը որևէ աղերս չունի ժողովրդավարության և դատական իշխանության անկախության հետ, խորապես վնասելու է Հայաստանի ներքաղաքական զարգացումներին՝ այսպես է արձագանքել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ հարուցված քրեական գործին և կալանավորման որոշմանը Հանրպետական  խմաբկցությունը: Ուշագրավ է, որ սա երկրորդ հայտարարությունն է Հանրապետականից, նախորդը կուսակցության անունից տարածվել էր  կալանավորման որոշումից անմիջապես հետո:

Խորհրդարանական մեծամասնությունը երկրորդ նախագահին առաջադրված մեղադրանքը անհիմն է որակում, կարծում է, որ սկսված գործընթացով խրախուսվում է հասարակական պառակտումը:

Մեկ այլ հայտարարություն  էլ  տարածել է ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը: Նա նույնպես  մտահոգված է երկրորդ նախագահի կալանավորման առնչությամբ, լուրջ վտանգներ է տեսնում, օրինակ, որ  «Այս ճանապարհը կտանի մեզ դեպի 37 թիվ, պատերազմ և մեկուսացում միջազգային ասպարեզում»:

37 թվի մասին ակնարկել էին նաև Քոչարյանի շահերը պաշտպանող փաստաբանները: Այս համեմատությունը տարակուսելի է որակում քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը: Նրան մտոհոգում են ի պաշտպանություն Քոչարյանի հնչող մտահոգությունները:

Իսկ մարտավարությունը, որն ընտրել են Քոչարյանի շահերը պաշտպանող փաստաբանները, Գիգորյանի կարծիքով՝ մարտահրավեր է՝ նետված հասարկությանը:

«Կովկաս» ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանն ավելի զուսպ գնահատականներով է դիտարկում իրավիճակը, կարծում է՝ ընթացիկ զարգացումները  իշխանության փոփոխության համատեքստում են: Այդ փոփոխությունն, ըստ քաղաքագետի,  դեռ շարունակվում է: Ու քանի դեռ չի ավարտվել, պետք է  արդարացնել   հանրության սպասելիքները :

Մեկ այլ  գործըթնաց էլ հայկական կողմին սպասվում է միջազգային գործընկերների հետ հարաբերություններում: Հայաստանն իր գործընկեր պետություններին առաջարկել է սկսել գլխավոր քարտուղարի փոխարինման գործընթաց։

ՀԱՊԿ Գլխավոր քարտուղարի  պաշտոնը զբաղեցնող Յուրի Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել Մարտի 1-ի քրեական գործով:

Պաշտոնական արձագանք ՀԱՊԿ-ից առայժմ չկա, ՏԱՍՍ գործակալությունն իր անանուն դիվանագիտական աղբյուրները վկայակոչելով ՝ նշել էր, թե Մոսկվան ոչ պրոֆեսիոնալ է որակում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի գործով ԱԳՆ հայտարարությունը: Արդյոք գործընթացը կարող է հետևանքներ ունենալ ՀԱՊԿ շրջանակներում: Ալեքսանդր Իսկանդարյանը կարծում է, որ  որոշակի անհարմարություն հարցը կառաջացնի, ասում է՝ լավ կլիներ, եթե հայտարարությունը նախորդեր մեղադրանքի առաջադրմանը:

Ստեփան Գրիգորյանը 95-ից 98 թթ  եղել է ՀԱՊԿ-ում Հայաստանի ներկայացուցիչը: Հիմա կառույցի կանոնադրությամբ գլխավոր քարտուղարի պաշտոնը  ռոտացիոն կարգով զբաղեցնում են անդամ երկրների ներկայացուցիչները: Այբբենական կարգով Հայաստանն առաջինն էր պետությունների ցանկում ու առաջինը ստանձնեց պաշտոնը:

Գրիգորյանը մեծ մտահոգություն չունի Հայաստանի համար ստեղծվելիք անհարմարությունների հարցում:

Back to top button