Հասարակություն

ԱՊՊԱ-ի գործունեությունից կրկին դժգոհում են

ԱՊՊԱ ընկերությունների գործունեությունից կրկին դժգոհություններ են հնչում։

ԱՊՊԱ ընկերությունների գործերով զբաղվող փաստաբան Գայանե Պապոյանը նշել է, որ այսօր բազմաթիվ են ահազանգերը վթարի մասին ուշ տեղեկացնելու դեպքում հետադարձ գանձում պահանջելու դեպքերի մասով։

Վարորդ Գագիկն ամիսներ առաջ առանց նոտարական փաստաթղթի վաճառել է մեքենան: Ամիսներ անց մեքենայի գնորդը վթարի է ենթարկվում և  դեպքի մասին 40 րոպեի ընթացքում չի տեղեկացրել ապահովագրական ընկերությանը:

«ԱՊՊԱ-ից թուղթ են ուղարկել, որ պատասխանատվությունը նաև կրում է սեփականատերը և 1 մլն 104 հազար դրամ հետգանձում պետք է կատարվի: Վթարը լուսադեմին է եղել, ԱՊՊԱ թուղթը կորցրած է եղել, այդ պատճառով, ինչ որ 5 րոպեի տարբերությամբ է եղել»:   

Ապահովագրական ընկերությունն ուղարկել էր նաև վճարման կարգը՝ առաջին ամսում մեքենայի սեփականատերը պետք է վճարեր  104 հազար դրամ, իսկ յուրաքանչյուր ամիս՝ 100 հազար դրամ: ԱՊՊԱ պայմանագրով վնաս պատճառած վարորդը և տրանսպորտային միջոցի սեփականատերը, եթե 40 րոպեի ընթացքում  վթարի մասին չի իրազեկում ԱՊՊԱ ընկերությանը, ապա  ընկերությունն անմեղ կողմին հատուցում տրամադրելուց հետո, այն հետ է պահանջում տրանսպորտային միջոցի սեփականատիրոջից:

«Օրենքի տրամաբանությունը նրանում է, որ  եթե դիմում ես դատական պաշտպանության, ապա կա իրավունքի ենթադրյալ խախտում: Սակայն նման դեպքերում  ԱՊՊԱ ընկերությունները չեն շեշտում , թե իրենց որ իրավունքն է խախտվում, որ չեն դիմել 40 րոպեի ընթացքում, այլ  42-րդ րոպեում են տեղյակ պահել»:   

Չզանգահարելու  բացառություններ ևս սահմանված են, բայց, ըստ փաստաբան Գայանե Պապոյանի, ընկերություններն այդ բացառություններն անտեսում են:

«Մեքենան շուռ է եկել»:

Ապահովագրողների բյուրոյից «Ռադիոլուր»-ին պատասխանեցին, թե որ դեպքերն են համարվում հարգելի.

«Եթե անգիտակից վիճակում մարդ է եղել , որին տեղափոխել են հիվանդանոց, բուժօգնություն են ցուցաբերել, ամեն ինչ արել, վերջացրել են, դրանից հետո հնարավոր կլիներ  զանգահարել 40 րոպեի ընթացքում, երկրորդն այդ օրինակն է, որ պետք է զանգահարեր: Եթե այդ ամեն ինչից հետո էլ  նա չի զանգահարել, ուրեմն   բավարար հիմք է ընկերության համար  նորից հետադարձ պահանջ կիրառելու»:

Այս դեպքում, եթե ապահովագրական ընկերությունը  հետգանձման որոշում է կայացնում, ապա, ըստ բյուրոյի աշխատակցի, կարող են  դիմել դատարան:

Ապահովագրական ընկերություններն այժմ դիմում են  այլ խորամանկությունների՝ ասում է փաստաբան Գայանե Պապոյանը:  Ուշ զանգահարելու պատճառների մեջ դիտարկում են  քրեական տարրեր: Ուշ եք զանգահարել, քանի որ  վարորդ փոխելու խնդիր եք ունեցել բացատրում է փաստաբանը:  Իրավապահ մարմիններին դիմել սպառնալիքով վախեցնում են  քաղաքացիներին։ Նման  բողոքներ բազմիցս են եղել:

Տարեց տարի աճում են  ապահովագրական ընկերություններից և ապահովագրողների բյուրոյից հետադարձ պահանջի իրավունքի հիման վրա բռնագանձման պահանջ ստացած քաղաքացիների թիվը, նշեց փաստաբանը։ Հայաստանում  տրանսպորտային միջոցների ապահովագրումը կրում է պարտադիր բնույթ:

«Ստացվում է, որ  քաղաքացիները օրենքի պահանջներին ենթարկվելով կնքում են  ԱՊՊԱ պայմանագիր: Բայց հենց այդ նույն ԱՊՊԱ պայմանագրի հիման վրա  հետագայում կանգնում են փաստի առջև, դատարանի առջև»:

Նախկինում մեքենան  անձնական օգտագործման  համար ապահովվելուց հետո, եթե այդ ընթացքում  վարում ես որպես տաքսի, ապա  օրենսդրությունը չի պարտադրում փոխել պայմանագիրը, սակայն ապահովագրական ընկերություններն այն համարում են  խեղաթյուրված տեղեկություն, ասում է Արտակ Քաչատրյանն ու հավելում՝ ընկերությունները պատճառաբանում են, որ տրանսպորտային միջոցն ի սկզբանե պետք է գրանցված լիներ որպես տաքսի:

«Այս դեպքում մարդկանց վախեցնում են  դատարաններով, քաշքշուկներով  ու նման բաներով, որպեսզի հրաժարվեն ապահովագրական հատուցումներից»:

Բյուրոյից հակադարձեցին, որ օրենքը պահանջում է որ նշվեն եւ շահագործման նպատակները, և անձնագիրը  փոխելու  դեպքում տեղեկացնել ապահովագրական ընկերությանը:

Ցուցադրել ավելի
Back to top button