Հասարակություն

Տարիներ շարունակ տասնյակ միլիոնավոր դրամների ջուր են գողացել Նուբարաշենի հոգեբուժարանից

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ տասնյակ տարիներ մի կահույքի արտադրամաս և պահածոների գործարան միլիոնավոր դրմաների ջուր են գողացել Նուբարաշենի հոգեբուժարանից։

«Դրա մասին ես սկսեցի կասկածել, երբ այդ բուժհաստատության նորանշանակ տնօրենը ինձ հայտնեց, որ ջրի մեկ ամսվա վարձը կազմել է 2 մլն դրամ, այն դեպքում, որ մեր հաշվարկներով այն չպետք է գերազանցեր մոտ 400.000-ը։ Բուժհիմնարկը իր սուղ միջոցներից վճարել է գողացված ջրի համար։ Պացիենտների խնամքի և բուժման համար նախատեսված միջոցները վերածվել են թանկարժեք կահույքի և պահածոների», — գրել է Թորոսյանը։

Բուժ.հաստատությունը 2014 թվականին ջրի համար վճարել է 9,844 մլն դրամ, 2015-ին՝ 9,370 մլնդրամ, 2016-ին՝ 9,030 մլնդրամ, 2017-ին՝ 16 ,846 մլնդրամ, 2018-ի՝ 10,212 մլն դրամ (հունվար֊ հունիս)։

Թորոսյանը նշել է, որ ՀՀ ոստիկանությունը տեղեկացված է և զբաղվում է այս գործով։

Նկարները՝ Առոջապահության նախարարի ՖԲ էջի

Back to top button