Քաղաքական

ԱՄՆ-ը հետեւողական կոչ է արել Հայաստանին հետաքննել «Մարտի 1-ի» դեպքերը

Ամերիկայի Միացյալ Նահանգները հետևողական կոչ է արել Հայաստանի իշխանություններին լուրջ, վստահելի և անկախ քննություն անցկացնել «Մարտի 1»–ի իրադարձությունների բացահայտման ուղղությամբ։

Այս մասին ասել են ԱՄՆ պետքարտուղարությունից՝ «Ամերիկայի Ձայն»-ի խնդրանքով մեկնաբանելով «Մարտի 1-ի» գործի շրջանակներում Հայաստանի երկրորդ նախագահին առաջադրված մեղադրանքը (սահմանադրական կարգը տապալելը):

«Միացյալ Նահանգները հետեւողական կոչ է արել Հայաստանի իշխանություններին անցկացնել այդ իրադարձությունների լուրջ, վստահելի եւ անկախ քննություն։ Մենք շարունակում ենք շեշտել մեր հայաստանյան գործընկերներին, որ կարեւոր է հարգել արդարադատության իրականացման միջազգայնորեն ճանաչված չափանիշները», — ավելացրել է Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչը:

Back to top button