Հասարակություն

Հիշելով Վերա Հակոբյանին


Հաղորդավար
, ասմունքող, վաստակավոր արտիստ. Հայաստանի ռադիոյի խորհրդանիշ Վերա Հակոբյանի հիշատակի օրն է, նա արդեն մեկ տարի է մեզ հետ չէ:

1951 թվականից Հայաստանի ռադիոյի եթերում է եղել, ողջունել ունկնդրին իր հայտնի՝ «Խոսում է Երեւան»-ով։

«Երևանն է խոսում», տարիներ շարունակ Հանրային ռադիոյի եթերից հաղորդավար և ասմունքող Վերա Հակոբյանը հենց այս արտահայտությամբ է ողջունել իր ունկնդրին:

Հանրային ռադիոյի հաղորդավար Վարուժան Օլքինյանն 1971 թվականին առաջին անգամ եկավ ռադիո, հենց այդ ժամանակվանից էլ մի ամբողջ աշխատանքային կյանք է անցել Վերա Հակոբյանի հետ:

Վերան մեղմ էր, պատրաստակամ ու համեստ Վարուժան Օլքինյանն այսպես է բնութագրում Վերա Հակոբյանին:

Սերունդների մեջ հայրենասիրություն դաստիարակող  մշակութային գործիչ, գրի ու գրականության մունետիկ:  Արևելահայ ու արևմտահայ գրականությունն  աշխարհասփյուռ հայությանը,  հայ պոեզիայի շունչն ու բարձր արվեստը ներկայացնելու համար ջանք ու եռանդ չէր խնայում:

Քաղցրահունչ ձայնով հուզում էր մարդկանց ներաշխարհըայսպես է Հանրային ռադիոյի մշակութային խմբագրության տնօրեն Օֆելյա Ասատրյանը հիշում հաղորդավար և ասմունքող Վերա Հակոբյանին:

Մեկ տարի Վերա Հոկբյանը հեռացել է կյանքից, բայց մինչև կյանքի վերջն էլ պոեզիան շուրթերին էր: Տարիների ընթացքում  կատարած աշխատանքի պտուղը՝ իրեն հիշողներն են:

Կարդացեք նաև
Close
Back to top button