Քաղաքական

Հայաստանը պետք է պաշտոնապես նախաձեռնի ՀԱՊԿ քլխավոր քարտուղարի պաշտոնից իր քաղաքացու հետկանչը. ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ կապված ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի մեղադրանքների և նրա փոխարինման գործընթացի հետ:

«ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի փոխարինման վերաբերյալ ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարի հայտարարության հետ կապված հարկ ենք համարում տեղեկացնել, որ հայկական կողմին բացատրությունները տրվել են ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի և ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հեռախոսազրույցի ընթացքում՝ հուլիսի 27-ին:

Մասնավորապես, նշվել է, որ, ՀԱՊԿ-ի ընթացակարգի կանոնների համաձայն՝ հայկական կողմը պետք է պաշտոնապես նախաձեռնի ՀԱՊԿ քլխավոր քարտուղարի պաշտոնից իր քաղաքացու հետկանչը, եթե հետկանչի մասին որոշումն ընդունվել է Երևանում»:

Հայաստանը ՀԱՊԿ գործընկեր պետություններին առաջարկել է սկսել Գլխավոր քարտուղարի փոխարինման գործընթաց:

Back to top button