ԿարևորՔաղաքական

Դատարանը Ռոբերտ Քոչարյանի կալանավորման միջնորդությունը բավարարեց

Դատարանը Ռոբերտ Քոչարյանի կալանավորման միջնորդությունը բավարարեց։ Այլ մանրամասներ կներկայացվեն վաղը՝ Էրեբունի պլազայի 9-րդ հարկում`Ռոբերտ Քոչարյանի գրասենյակում կայանալիք մամուլի ասուլիսում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ երկրորդ նախագահի պաշտպան Արամ Օրբելյանը։

Ռոբերտ Քոչարյանի մյուս փաստաբան Ռուբեն Սահակյանը  հայտնեց, որ երկրորդ նախագահը կալանավորվել է 2 ամսով։


Մի քանի ժամ առաջ Երևանի քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում, դատավոր Վաչե Մարգարյանի նախագահությամբ, ավարտվել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու քննիչի միջնորդության քննությունը: Դատարանը գնացել է խորհրդակցությունների սենյակ: Քիչ առաջ դատավորը վերադարձել է և հրապարակել որոշումը:

 

Back to top button