Տնտեսական

Ինչպես թափանցիկ դարձնել պետական ֆինանսների կառավարումը

Ֆինանսական կառավարման համակարգը պետք է թափանցիկ լինի: Կառավարությունում վստահեցնում են՝ ամեն ինչ անում են հաջողության հասնելու համար:

Թափանցիկության ապահովման համար 2019 թ ծրագրային բյուջետավորման անցում կկատարվի:

Ինչպես թափանցիկ դարձնել պետական ֆինանսների կառավարումը: Խնդրին  ուշադրություն են դարձրել Հայաստանի բոլոր կառավարությունները: Պետական ֆինանսների համակարգը մշտապես  քննադատությունների է արժանացել: Կառավարության վերջին նիստերից մեկում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, օրինակ, անդրադարձավ տարբեր անավարտ վարկային ծրագրերին

«Հայաստանում կան վարկային ծրագրեր, որոնք չեն իրագործվում։ Այսինքն՝ նույնիսկ չեն մեկնարկել, երբեմն կիսատ են մնացել, ընդ որում՝ ուրիշների կողմից պարտավորությունները չկատարելու պատճառով: Այդ վարկային ծրագրերով Հայաստանը շարունակում է վճարումներ իրականացնել»: 

Այս կամ այն ոլորտում առկա ֆինանսական ռիսկերի մասին բոլորն են բարձրաձայնում, ինչպես օրինակ, «Ռադիոլուրի» զրուցակիցը՝ Տնտեսական իրավունքի կենտրոնի նախագահ, կառավարման փորձագետ Մովսես Արիստակեսյանը:

«Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնն ուսումնասիրել է, թե 2017-2018թթ. ինչպես են  ծախսվել  պետական միջոցները մի քանի ուղղություններով: Ամենաշատը քննադատված երկու ոլորտներում են՝ առողջապահության և սոցիալական։ Գրեթե բոլոր ծրագրերում նրանք խնդիրներ են հայտնաբերել:

Ծախսերի արդյունավետության համար աշխարհը գտել է ելքը՝ ներդնել  ծրագրավորած բյուջետավորման ինտիտուտը, որին նախատեսվում է անցում կատարել 2019 թվականից: Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն է գնահատում, թե ինչ վիճակում  են մեր երկրի ֆինանսները:

Ֆինանսավորումը կլինի՝ ելնելով ծրագրերի նպատակահարմարությունից ու խնդիրների մոտեցումից՝ ասում է «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը:

Ցուցադրել ավելի
Back to top button