Հասարակություն

Հովտամեջում խմելաջրի ցանցի կառուցումն անտեսվում է


Արմավիրի մարզի մի շարք գյուղերում խմելաջրի ցանցի վթարների պակաս չունեն: Նույն վիճակում է նաև Էջմիածին քաղաքը:  Այստեղ վթարներն առաջանում են ոչ թե հին ցանցում այլ՝ վերջին տարիներին վերականգնված:

Վեոլիա ջուր ընկերությունը գտնում է, որ այն սխալ գոտիավորման  հետևանք է: Տարածքի Հովտամեջ գյուղում էլ  խնդիրները շատ են, բայց անտեսված։

Ամռան շոգ օրերին խմելաջրի անջատումները շատ հաճախ տեղի են տալիս բնակիչների արդարացի բողոքներին: Խմելու ջրամատակարարման դադարեցումները Վեոլիա ջուրը պայմանավորում է վթարների վերացմամբ  ու նոր ջրագծերի կառուցմամբ: Արմավիրի մարզի համայնքների մեծ մասում խմելաջրի  ներքին ցանցը քայքայված է:  Վաղարշապատի տարածքի Հովտամեջ գյուղում  ջրագծերի մի մասը, շուրջ 400մ,   ազբոցեմենտե կամ երկաթբետոնե  խողովակներով է կառուցվել՝ հաշվի չառնելով  ազբեստի թունավոր նյութի  վտանգավորության աստիճանը մարդու առողջության համար: Համայնքի ղեկավարը նշեց, որ բազմիցս դիմել են պատկան մարմիններին, եկել են չափագրումներ արել, բայց գործ չի արվել, քանի որ Հովտւամեջ համայնքը դարձյալ դուրս է մնացել ծրագրից:


,,Ամբողջությամբ 400մ ազբոցեմենտե խողովակը չենք կարող փոխել, եթե կեսը լինի, ապա դա կտցնենք մի ծրագրի մեջ և կփոխենք,, ասաց ,,Վեոլիա ջուր,, ՓԲԸ-ան ,,Արևմուտք,, տարածաշրջանային տնօրինության տնօրեն Արամ Սահակյանը: Համայնքի ղեկավարը տեղեկացրեց, որ հնարավոր չէ, քանի որ ցանցում 10 մ չվնասված խողովակ չկա:

Փողոցի ընդհանուր 800գծամետր երկարությամբ խողովակաշարից 400մ պողպատե քայքայված ջրագիծ է, 400մ՝ ազբեստե:

Ինչպես են նախատեսում լուծել Հովտամեջի և Արմավիրի մարզի մյուս գյուղերի ջրամատակարարման բարելավման խնդիրները,,Վեոլիա ջուր ,,ՓԲԸ-ան ,,Արևմուտք,, տարածաշրջանային տնօրինության տնօրեն Արամ Սահակյանը նշեց՝ պետության աջակցությամբ:


,,Համաձայն վարձակալության պայմանագրի պետությունը մեզ 200 մլն դրանի վարկային ռեսուրս պետք է տրամադրի, որը մենք ջրային տնտեսության պետական կոմիտեի հետ կհամաձայնեցնենք, ներդնենք համայնքների ջրամատակարարման ցանցում: Այդ ժամանակ գույքագրում կիրականացվի, թե որ համայնքներում են ամենաշատ խնդիրները, որ համայնքներնի ցանցն է խոցելի,,:

Ուսումնասիրությունից ու եզրակացությունից հետո հնարավոր է, որ Հովտամեջը ներառվի ջրամատակարարման գերխնդիրներ ունեցող համայնքների ցանկում և  վերակառուցվի վարկային միջոցների հաշվին: Ըստ տնօրենի Վեոլիա ջուրն այժմ կենտրոնացած է տեխնիկական և շահագործման խնդիրների վրա:

15 տարվա ընթացքում Վեոլիա ջուրն իրականացնելու 37.5 մլրդ դրամի ծարագրային ներդրում, որով նախատեսվում է համակարգը վերանորոգել, շահագործել և պահպանել:


Մի քանի օր շարունակ ջրանջատումներ են եղել նաև Էջմիածին քաղաքում, որն այժմ կարգավորվել է: Ջրանջատումների պատճառը  ցանցի կառուցումն էր ու վթարների վերացումը:  Քաղաքի ջրամատակարարման բարելավման նպատակով մի քանի ուղղությամբ են աշխատանքներ իրականացվում:  Արդյունքում Դաշտ և Այգեշատ գյուղերի  մոտ շահագործումից հանվել են քայքայված ջրագծերը, փոխարենը կառուցել Էջմիածին քաղաքը սնուցող 950 մ  պոլիէթիլենային խողովակներով ջրագիծ:

Արամ Սահակյանն ասաց, որ Էջմիածնում խմելու ջրագծերի կեսը նոր կառուցված է, կեսը հին: Խնդիրները հիմնականում առաջանում են վերականգնված ցանցից, որը նախագծային սխալի հետևանք է:

Ըստ ,,Վեոլիա ջուր ,,ՓԲԸ-ան ,,Արևմուտք,, տարածաշրջանային տնօրինության տնօրեն Արամ Սահակյանի, Արմավիրի մարզում ջրօգտագործման ծավալն ավել մեծ է,  քան մյուս մարզերում: Տնօրենը նկատել է, որ խմելու ջուրն օգտագործվում է նաև տնամերձ հողամասերը ոռոգելու նպատակով:

Էջմիածինը սնվում է Ղազարավան և Բազմաղբյուր խմելու ջրաղբյուրներից:

Back to top button