Հասարակություն

Հայաստանում հեպատիտի հայտնաբերումն անվճար է, բուժումը՝ վճարովի


Հայաստանը հեպատիտ B-ի և C-ի առումով միջին տարածվածության երկրների շարքում է: Հայաստանում կա 40-50 հազար հեպատիտ B-ով և  70.000 հեպատիտ C-ով հիվանդ:

2016 թվականից  ՀՀ բոլոր բուժհիմնարկներում ներդրվել են    հեպատիտների հայտնաբերման  մեխանիզմներ, որոնք իրականացվում են պետպատվերի շրջանակներում, սակայն վարակիչ հիվանդության բուժումը Հայաստանում վճարովի է:

Բուժվում  են հեպատիտները և  դրանց բուժումն  ի՞նչ արժե Հայաստանում, հուլիսի 28-ի` Հեպատիտի դեմ պայքարի համաշխարհային օրվա նախաշեմին փորձել է պարզել Ռադիոլուրը:

 

Ոչ ապահով բժշկական միջամտություններ, գեղեցկության սրահներում գործիքների ոչ ճիշտ մանրէազերծում և ներերակային նարկոտիկների  օգտագործում: Սրանք հեպատիտներով  տարածվածության պատճառներից են: Քաջարանի բժշկական կենտրոնում 2015 թվականին գրանցվեց հեպատիտ C-ով վարակվածության դեպքեր: ԱՆ գլխավոր հեպատոլոգ Հասմիկ Ղազինյանը նշեց, որ ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ  ՀՀ-ում փոոխանցման եղանակները  համընկնում են: Քաջարանի բժշկական կենտրոնում  չէին պահպանվել սանիտարահակահամաճարակային կանոնները:


«Դա լուրջ դաս էր ՀՀ-ի համար: Մանրամասն, մանրակրկիտ վերլուծվեց էպիդեմիոլոգիական  առումով: Հիվանդների բուժումը իր վրա վերցրեց Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանը: Հիվանդները  հիմնականում ընդգրկվեցին հակավիրուսային
բուժման մեջ իհարկե ոչ վերջին ներդրումներով, այլ պեգիլացված ինտերֆերոններով: Եվ բավականին լուրջ տոկոս է գրանցվել  այդ հիվանդների մոտ»: 

Քաջարանի բժշկական կենտրոնի  տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հրաչյա Թադևոսյանը «Ռադիոլուր»-ին վստահեցրեց, որ հիվանդները լիովին բուժված են:

«Բոլոր բուժումն ավարտել են: Քրոնիկ դեպքեր չենք ունեցել:

Բարձր տարածվածության երկրնեում  գրանցվում են նաև մորից երեխային վարակին փոխանցման դեպքեր, սակայն  մեզ մոտ, ըստ գլխավոր հեպատոլոգի, նման դեպքեր չեն գրանցվել:  Ծննդյան առաջին ժամերին կատարած պատվաստումները տալիս են արդյունքներ: ՀՀ-ում Հեպատիտով  վարակված 10 երեխա է գրանցված, որոնց մեծամասնությունը  պատվաստված չի եղել:

«Վերջերս մեզ մոտ ընդունվել է 7 տարեկան երեխա, սուր հեպատիտ B-ով, որը պատվաստված էր: Ամբողջ ընտանիքը հետազոտելուց հետո  պարզվեց` նա վարակվել է իր երեք տարեկան քրոջից, որը պատվաստված չէր: Այսինքն՝ այն երկու տոկոս ոչ էֆեկտիվության մեջ էր մտել այս փոքրիկը»:   

Հեպատիտ B-ի դեմ 1992 թվականից իրականացվում է պատվաստում, որի արդյունքում մինչև 14 տարեկան երեխաների շրջանում շուրջ 140 անգամ նվազել է  հեպատիտ B-ով վարակվածությունն ու հիվանդացությունը: Հիվանդությունների կանխարգելման ազգային կենտրոնի  ոչ վարակիչ հիվանդությունների և ներհիվանդանոցային վարակների համաճարակաբանության բաժնի պետ Ռոմելա Աբովյանի խոսքով՝ պատվաստումների հետևողականորեն  կատարման դեպքում ըստ տարիների տարիքային խմբերը կավելանան:

«Հաջորդ տարիներին արդեն մինչև 16,17, 18 տարեկան 0-ական դեպքեր»:

Եթե աշխարհում մալարիայով, տուբերկուլոզով, ՄԻԱՎ-ով  վարակվածների մահացության դեպքերը նվազում են, ապա հեպատիտի դեպքում  տարեկան մահանում է 1.5 միլիոն մարդ:  Վերջին տասնամյակում  մահացությունն աշխարհում  ավելացել է 22 տոկոսով, ասում է  Հասմիկ Ղազինյանը: Հայաստանում քիչ են հիվանդության վերաբերյալ իրազեկվածներն ու  ախտորոշվածները: Առավել քիչ են  բուժումը սկսածներն ու բուժվածները: Վիճակագրական տվյալների համաձայն՝ Հայաստանում նկատվում է սուր հեպատիտների նվազեցում:

«Ընդ որում սուր հեպատիտ B-ն նվազել է  1,7 անգամ, սուր հեպատիտ C-ն 2 անգամ: Բայց չպետք է մոռանանք, որ սրանք այն դեպքերն են, որոնք ունեցել են ախտանշաններ և դիմել են  բժշկական օգնության»:  

Լյարդի առաջնային քաղցկեղի շուրջ  60 տոկոսը պայմանավորված են հեպատիտ Բ-ով և Ց-ով:  2016 թվականից ՀՀ բոլոր բուժհիմնարկներում ներդրվեցին   հեպատիտների հայտնաբերման  մեխանիզմներ, որոնք իրականացվում են պետպատվերի շրջանակներում, սակայն բուժումը ՀՀ-ում վճարովի է և չի մտնում պետպատվերող բուժում հատկացվող  հիվանդությունների ցանկում: Հեպտիտ C-ի բուժման կուրսը երեք ամիս է և արժե մոտ 600 ԱՄն դոլարին համարժեք դրամ, այսինքն` ամսական մոտ 100 հազար դրամ:

«Ես չեմ ասում, սա մատչելի է, բայց մատչելի է շատերի համար: Եվ երբ համամետաում եմ հակավիրուսային բուժմ ստացող հիվանդների թվաքանակը , այն տարեցտարի աճում է»:

Հեպատիտ B-ի դեպքում կա ուղեցույց, երբ դադարեցնել բուժումը և երբ այն դարձնել ամբողջ կյանքի ուղեկից: Հիվանդության բուժումը նվազագույնը երկու տարի է, առավելագույնը` ամբողջ կյանքի ընթացքում: Դեղամիջոցի մի հատն այժմ արժե 30 հազար դրամ:

Ցուցադրել ավելի
Back to top button