Հասարակություն

Սբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ն պետությանը ավելի քան $1,1 մլն-ի վնաս է պատճառել

Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ նախարարության ենթակայության տակ գտնվող «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բուժկենտրոնում իրականցվող ուսումնասիրության միջանկյալ արդյունքներով` 2016-2018թ.թ. ընթացքում բնակչությանը պետական պատվերի շրջանակներում մատուցված բժշկական օգնության մասով պետական բյուջեին հասցված ընդհանուր վնասը գնահատվել է մոտ 545 մլն դրամ կամ ավելի քան $1,1 մլն։

Ուսումնասիրության միջանկյալ արդյունքներն ուղարկվել են դատախազություն՝ իրավական գնահատական տալու և անհրաժեշտության դեպքում քրեական գործ հարուցելու համար։

Ուսումնասիրությունները շարունակվում են:

Լուսանկարը՝ Sputnik-ի

Back to top button