Քաղաքական

Կատարվածը բոլորովին էլ շրջադարձային չէր. քաղաքագետը երկրորդ նախագահի կալանավորման միջնորդության մասին

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում  ընթանում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման հարցով դատական նիստը, որը երեկ հետաձգվել էր։

Արդյոք սպասելի էր մարտի մեկի գործով պայմանավորված նման շրջադարձ ։ Ռադիոլուրն այսօր զրուցել է քաղաքագետ Լեւոն Շիրինյանի հետ: Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանին որպես մեղադրյալ ներգրավելու գործին,  նա կարծիք հայտնեց, որ քաղաքական պատվեր չկա, եւ կատարվածը բոլորովին էլ շրջադարձային չէր, տեղի ունեցածը միայն իրավական հիմքեր ունի ու մարտի մեկի գործի բացահայտումը եւ դրա իրական մասնակիցներին դատապարտելը կնպաստի երկրի արտաքին հեղինակության բարձրացմանը, ժողովրդավարության հաստատմանը։

 

 

Ցուցադրել ավելի
Back to top button