Քաղաքական

Ռոբերտ Քոչարյանի հարցաքննությունն ավարտվել է

Ռոբերտ Քոչարյանի հարցաքննությունը  Հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է և նա հեռացել է այնտեղից:

Ռոբերտ Քոչարյանը հարցաքննության էր կանչվել Մարտի 1-ի գործով՝ որպես վկա:

Քոչարյանի գրասենյակը դիմել էր հարցաքննության ընթացքը տեսանկարահանելու համար: Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը հուլիսի 26-ին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել էր, որ հարցաքննությունը տեսաձայնագրելու և կցվելու է քրեական գործին:

Սակայն, ըստ նրա, դա չի նշանակում, որ տեսաձայնագրությունը հրապարակվելու է:

Back to top button