Քաղաքական

Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստը կարող է վարել մինչև 12:15-ը


Կառավարության նիստի մեկնարկին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ մեկնելու է Սանկտ-Պետերբուրգ:

Այդ իսկ պատճառով հնարավոր է, որ նա մինչեւ վերջ չկարողանա վարել նիստը: Նա հայտարարեց, որ եթե նիստը 12:15-ից ավելի տևի, այն կանցկացնի առաջին փոխվարչապետը։

«Փոխվարչապետ Գրիգորյանի հետ պետք է մեկնենք Սանկտ Պետերբուրգ: Եթե մինչև 12:15 նիստը կավարտվի, կավարտվի, եթե ոչ, մենք կխնդրենք առաջին փոխվարչապետին շարունակել նիստը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Սանկտ Պետերբուրգում տեղի է ունենալու Եվրասիական տնտեսական հանձնաժողովի բարձրագույն խորհրդի նիստը, որին մասնակցում են անդամ-պետությունների պետությունների ղեկավարները, կառավարության նիստից հետո վարչապետը կմեկնի Սանկտ-Պետերբուրգ՝ մասնակցելու ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին:

Back to top button