Տնտեսական

Սևան Ստարտափ Սամմիթ- 2018. երբ լավ գաղափարները դառնում են բիզնես ծրագրեր

«Սևան Ստարտափ Սամմիթ 2018»- ի չորրորդ օրն է: 350 վրան, 1000-ից ավելի մասնակիցներ, 500-ից ավելի հյուրեր ամեն օր՝ Սևանի ափին սամմիթի տարածքում են:

Այստեղ նրանք մտքեր եւ գաղափարներ են փոխանակում, իսկ լավ գաղափարները դառնում են բիզնես ծրագրեր։ 3 տարի առաջ սկսված «Սևան Ստարտափ Սամմիթն» այս տարի դարձավ «Սիսայդ Ստարտափ Սամմիթ»:

Հայկական ծագման վրանային հավաքը եղավ Արաբական Էմիրություններում, հետո՝ Հնդկաստանում, տարվա գլխավոր միջոցառումը Սևանում է:

Ալբերտ Հովակիմյանի թիմը երկրորդ տարին է «Սևան Ստարտափ Սամմիթ»-ում է: Իրենց մեծ թիմով նախորդ տարի հաղթել են:

Այս տարի եկել են պատմելու, թե ինչպես են օգտագործել իրենց մրցանակը և ինչ են արել մեկ ամբողջ տարի: Բայց էլ ինչ մասնակցություն առանց հաղթանակի հույսի, ամեն ինչ անելու են, որ այս տարի էլ մրցանակակիր դառնան, ասում է Ալբերտը:

Իրենց ստեղծած խաղի գաղափարը նախորդ տարի գրավել է ժյուրիի անդամների ուշադրությունը։ Գաղափարը վերածել են արտադրանքի ու նորից եկել՝ արդեն հարազատ սամմիթ՝ ասում է:

Հայկական ծագման վրանային ճամբարն այս տարի դարձավ «Սիսայդ Ստարտափ Սամմիթ» և գնաց Արաբական Միացյալ Էմիրություններ ու Հնդկաստան:

Եվ դեռ անցյալ տարի նպատակ կար «Սևան Ստարտափ Սամմիթ 2018»-ը դարձնել գալլա միջոցառում՝ ասում է «Սիսայդ Ստարտափ սամմիթ»-ի տնօրեն Վահագն Ռափյանը:

Արդեն չորրոդ օրն է Սևանում են աշխարհի բոլոր մայրցամաքներից ժամանած ստարտափի մասնակիցները: Սա հարթակ է, որտեղ գաղափարները մշակվում ու բիզնես պլան են դառնում: Այստեղ հանդիպում են սկսնակներն ու բիզնես-խորհրդատուները:

«Սևան Ստարտափ Սամմիթ» այս տարի 100-ից ավել ստարտափ է եկել՝ երկու ծրագրով՝ ստարտեր և բուստեր: Գալլա միջոցառման նորությունն է՝ ասում է  «Սևան ստարտափ սամմիթ»-ի մեդիա պատասխանատու Հասմիկ Զմոյանը:

Ստարտեր ծրագիրն այն ստարտափների համար է, որ ունեն միտք, բայց դեռ չունեն նախատիպ:

Հասմիկ Զմոյանը բացատրում է՝ թե ում համար է բուստեր ծրագիրը:

Կրթական ծրագրերից ու վորքշոփերից բացի կարևորագույն բաղադրիչն այստեղ ժամանցն է, բայց սամմիթի կարգուկանոնով:

Առավոտյան բոլորը մեկ մարդու պես արթնանում են 7-ին, գնում մարզանքի: Ծխել և ոգելից ըմպելիք տարածքում օգտագործել չի թույլատրվում՝ սամմիթի կարգն է, պահում են:

Այս տարի սամմիթի տարածք ելումուտն ավտոմատացված է, սա էլ է նորություն՝ անվտանգության մակարդակն է բարձրանում: 350 վրանում հազարից ավելի մասնակիցներ կողք կողքի են ապրում, վրանային ճամբարն էլ օրական 500-ից ավելի հյուրեր է ընդունում ու ճանապարհում:

Back to top button