Մշակույթ

Գառնիում և Ամբերդում պատերի վրա բարձրանալն արգելող ցուցավահանակներ կտեղադրվեն

«Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանում և «Ամբերդ ամրոց»պատմամշակութային արգելոցում կտեղադրվեն հետևյալ բովանդակությամբ ցուցավահանակներ՝ «Թագավորական պալատի պատերի վրա բարձրանալը խստիվ արգելվում է» և «Ամրոցի պատերի վրա բարձրանալը խստիվ արգելվում է»:

Ցուցավահանակների հեղինակն է «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի դիզայներ Սիմոն Սահակյանը, ասվում է ՊՈԱԿ-ի կայքում տեղադրված հաղորդագրության մեջ:

Ըստ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ղեկավարության, ցուցավահանակները կհուշեն այցելուներին ձեռնպահ մնալ հուշարձանի վնասումից ու իրենց անվտանգության ապահովման նկատառումից ելնելով` չբարձրանալ հուշարձանի պատերին:

«Ցավոք, այցելուները լուսանկարվելու համար հաճախ բարձրանում են հուշարձանների վրա` անտեսելով դրանց պատմական նշանակությունը, արժեքը ու հետագա սերունդներին անխաթար փոխանցելու պատասխանատվությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ցուցադրել ավելի
Back to top button