Հասարակություն

Կառավարության մոտեցումը ծխելու դեմ պայքարին չի փոխվել

Նոր կառավարությունը եւս շարունակում է նախորդի՝ ծխելու դեմ ակտիվ պայքարը։

Նախետեսվում է վաճառքի կետերում արգելել ծխախոտի գովազդը, հովանավորչությունը, ապրանքատեսակի   խթանումը, ինչպես նաեւ փակ հասարակական վայրերում ծխելն արգելելը:

Առողջապահության նախարարության աշխատանքային խումբն աշխատում է օրենսդրական փաթեթի վրա։

Նրանք, ովքեր ցանկություն ունեն հրաժարվել ծխելուց,  նրանց համար պետք է ստեղծվի նպաստավոր միջավայր, նոր ծխողները չպետք է դառնան ծխող, ծխողները պետք է ավելի քիչ ծխեն օրվա ընթացքում, չծխողները չպետք է ենթարկվեն երկրորդական  ծուխ շնչելու վտանգին: Առողջապահության նախարարության աշխատանքային խումբն   աշխատում է  օրենսդրական փաթեթի վրա,  որը նախատեսում է ծխախոտի գովազդի արգելման վերաբերյալ սահմանափակումները համապատասխանեցնել շրջանակային կոնվեցիայի պահանջներին:

«Շրջանակային կոնվեցիան սահմանում է, որ գովազդն ամբողջությամբ, վաճառքի խթանումը և հովանավորչությունը  ծխախոտի պետք է ամբողջությամբ արգելված լինի երկրում կոնվեցիան  վավերացնելուց 5 տարվա ընթացքում»:

Առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանի խոսքով՝ այս պահին ծխախոտի գովազդն արգելված է հեռուստատեսությամբ, ռադիոյով, թերթերի առաջին,  վերջին և միջադիր էջերում, արգելված է նաև արտաքին գովազդը:

Ծխելն անհերքելի վնաս է մեր առողջությանը  և ամեն ինչ պետք է անենք, որ երևույթը,  հատկապես փակ տարածքներում, նվազեցնենք՝ մտահոգությունները փոխանցեց ԱՆ Հիվանդությունների կանխարգելման ազգային կենտրոնի փոխտնօրեն Դավիթ Պետրոսյանը:

«Մեր գործունեությունն ուղղված է մեր առողջությանը: Ուրիշ ոչ մի նպատակ չկա»:

Ծխախոտներին փոխարինելու են եկել  նորարարական տեխնոլոգիաները՝ գաջեթները: Էլեկտրոնային սիգարետները, ըստ Դավիթ Պետրոսյանի,  սովորական ծխախոտին համարժեք վտանգ են պարունակում: Զգում են իրական թութունի համն ու ստանում նույնչափ  նիկոտին:

«Մենք պետք է լինենք շատ ուշադիր: Պետք է հասկանանք, որ ծխախոտային ինդուստրիան հարուստ է, կրեատիվ, շատ լավ կարողանում է ըմբռնել բոլոր միտումները»:

Բազմաթիվ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ էլեկտրոնային ծախոխտներն ակտիվորեն օգտավործում են երիտասարդները։ Նախատեսվում է գաջեթաներն ու նարգիլեները հավասարեցնել ծխախոտներին.

«Վերջնականորեն ամփոփված չէ կետը, որոշակի սահմանափակումներ, որոնք կտարածվեն   ծխախոտի վրա, նույնը կունենա  դրանց վրա»:

Իսկ փակ տարածքներում  ծխելու դեպքում  կգործեն պատժամիջոցներ: Սակայն դա գումար աշխատելու նպատակ չի հետապնդի՝ վստահեցնում է  հանրային առողջապահության մասնագետ Դավիթ Պետրոսյանը: Ֆիզիկական անձանց համար դեռևս հստակ չէ, թե որքան կսահմանվի տուգանքը, սակայն  իրավաբանական  անձինք կենթարկվեն տույժերի. հսկողությունն իրենք են իրականացնելու՝ ասում է գերատեսչության ներկայացուցիչը:

«Թող մշակեն իրենց քաղաքականությունը, ինչպես են իրենք ծխում ծխողի հետ»:  

Տուգանքներն արդյո՞ք ծխելու դեմ պայքարի ակտիվ միջոց են, եւ որքան տուգանքն է, որ ծխողին զերծ կպահի ծխախոտից, հարցրեցինք մեր համաքաղաքացիներին:

Մոտ 20 օրից նախագիծը պատրաստ կլինի եւ կսկսվի մասնագիտական քննարկումը։

Back to top button