Քաղաքական

Արցախցի քաղաքագետը Դավիթ Տոնոյանի հայտարարությունը տեղին, նույնիսկ ուշացած է համարում

Փոփոխություն կա այսօր ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցում՝ ՀՀ պետականն դիրքորոշման մեջ և բնական է, որ պետք է փոխվեր նաև հայտարարությունների բնույթը:

Քաղաքագետ Էդգար Էլբակյանը պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի՝ հակառակորդին ուղղված կոշտ հայտարարությունը տեղին է համարում.

« Փոխություններ կան ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցում ՀՀ պետական դիրքորոշման մեջ և բնական էոր պետք է փոխվեր նաև հայտարարությունների բնույթը: Բաքվում փորձում են հասկանալ, թե ՀՀում որքանով  է  արդյունավետ կառավարումըՇատ տեղին էր Դավիթ Տոնոյանի հայտարարությունը»:

Հայաստանի ՊՆ Դավիթ Տոնոյանը ընդգծել էր, որ Հայաստանի կառուցողական դիրքորոշումը չպետք է թյուր կարծիք ստեղծի, թե Հայաստանը խաղաղություն խնդրողի դերում է: Նախարարը Ադրբեջանին զգուշացրել էր,  որ 2016 ապրիլյան ագրեսիայի սցենարի կրկնվելու դեպքում հայկական կողմը կարող է  և  չդիմանալ հակառակորդին շեշտակի և լայնածավալ հակազդելու նպատակով իր զինանոցում առկա բոլոր միջոցները կիրառելու գայթակղությանը:

Արցախցի քաղաքագետ Հրաչյա Հարությունյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում նույնիսկ ուշացած համարեց նման կոշտ հայտարարությունը, դա վաղուց պետք է արվեր՝ ասաց:

Քաղաքագետի կարծիքով՝ եթե տարածաշրջանային քարտեզը նայենք, ապա կտեսնենք, որ խնդիրն այսօր ոչ թե Արցախն է, այլ Նախիջևանը: Նախիջևանը Ադրբեջանի կազմում դա Մոսկովյան պայմանագրի հետևանքն է՝ շեշտում է:

« Նախիջևանն է կռվախնձորը և 21-րդ  դարում Պարսկաստանը այնքան ուժեղ է,  որ կմտնի կոնֆլիկտի մեջ: Եվ այդ ժամանակ մենք կտեսնենք տարածաշրջանային ուժերի կենտրոնների բախումը և ՀՀ այդ ժամանակ պետք է ասի, որ Նախիջևանը հայկական տարածք է և որ մենք պետք է դա վերցնենք»:

Քաղաքագետ Էդգար Էլբակյանը կարծում է, որ երկարատև հեռանկարում նախիջևանյան ուղղությունը սպառնալիք է Հայաստանի համար, կարճաժամկետ  հեռանկարում նա լարվածություն չի ակնկալում, միջնաժամկետ հեռանկարում նա վտանգ է տեսնում այն դեպքում, երբ լարվածություն լինի արցախյան ուղղությամբ:

Քաղաքագետ Հրաչյա Արզումանյանը կարևոր է համարում ռազմական դոկտրինի փոփոխությունը. Ներքաղաքական գործընթացներն ավարտելուց հետո, հաջորդ քայլով պետք է անցնել Ազգային անվտանգության և ռազմական դոկտրինի հարցերին՝ ասում է:

Back to top button