Հասարակություն

Հունաստանի հրդեհներից ՀՀ քաղաքացիներ և հայեր չեն տուժել

Նախնական տվյալներով Աթենքի մերձակայքում հրդեհների հետևանքով զոհերի և տուժածների թվում ՀՀ քաղաքացիներ և հայեր չկան: Այդ մասին հայտնում է Հունաստանում ՀՀ դեսպանությունն իր ֆեյսբուքյան էջում:

Հունաստանի Ատտիկա և մյուս շրջանում հրդեհների հետևանքով տուժած ՀՀ քաղաքացիների համար Հունաստանում ՀՀ դեսպանությունում գործում է թեժ գիծ:

Զոհերի կամ վիրավորների վերաբերյալ տեղեկություն ունենալու դեպքում պետք է զանգահարել (+30) 2106831130 կամ (+30) 6989479827 հեռախոսահամարներով:

Նշվում է, որ ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է տեղի իշխանությունների և հայ համայնքային կառույցների հետ:

Աթենքից ոչ հեռու բռնկված հրդեհների պատճառով արդեն 48 մարդ է զոհվել: Նախկինում հայտարարվել էր 24 զոհի մասին, սակայն, հուլիսի 24-ի առավոտյան ևս 24 դի է հայտնաբերվել հանգստավայր Մաթիից դեպի արևելք գտնվող լողափում: Հունաստանի իշխանությունները արտակարգ իրավիճակի ռեժիմ են հայտարարել Աթենքից դեպի հյուսիս-արևելք ընկած շրջաններում:

Back to top button