Հասարակություն

Ինչու է նեղացվել «Հյուսիս-հարավ»-ի Երևան-Արտաշատ հատվածը


«Հյուսիս-հարավ» ճանապարհային Երևան-Արտաշատ ճանապարհահատվածն արդեն մի քանի օր է, ինչ նեղացվել է: «Ճաքերն են վերացվում, որից հետո կարվեն նշագծումներ»,- «Ռադիոլուր»-ին  պարզաբանել է  տրանսպորտի  նախարարության «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի հանրային կապերի և տեղեկատվության մասնագետ Լիլիթ Գրիգորյանը.

«Հյուսիս –հարավ» ճանապարհային  միջանցքի ներդրումային ծրագրի «Տրանշ 1» ճանապարհային հատվածը գտնվում է երաշխիքային սպասարկման փուլում: Հայտնաբերված ցանկացած թերություն կապալառուն մինչև ճանապարհի ընդունումն իր  միջոցների հաշվին  պարտավոր է   վերացնել: Այժմ նշված հատվածում տեղի են ունենում  թերությունների վերացման աշխատանքներ: Շինարարները հնարավորինս սեղմ ժամկետներում կավարտեն աշխատանքները, սակայն «Տրանշ 1» հատվածում մեկ ամսվա ընթացքում կատարվելու են թերությունների վերացման այլ աշխատանքներ նույնպես»,- հայտնել է Լիլիթ Գրիգորյանը:

Ցուցադրել ավելի
Back to top button