ԿարևորՔաղաքական

Որն է նոր Հայաստանի արտաքին քաղաքականության ճանապարհը

«Թավշյա հեղափոխությունից» հետո Հայաստանի նոր իշխանություններն արդեն հասցրել են առանցքային այցեր կատարել եւ հանդիպել օտարեկրյա գործընկերների հետ:

Իրավիճակն արտաքին քաղաքականությունում, սակայն, այսօր միանշանակ չի ընկալվում:

Ինչ փոխեց Հայաստանի համար հեղափոխությունը եւ ինչ արտաքին քաղաքական ճանապարհով է գնում նոր Հայաստանը՝ այսօր շատերն են փորձում ստանալ այս հարցերի պատասխանը:

Հայաստանում հեղափոխությամբ ձեւավորված իշխանության արտերկրյա առաջին այցը Ռուսաստան էր: Բրյուսելի հերթը հասավ իշխանափոխությունից միայն 2 ամիս հետո։ Այսքանը թերեւս բավարար է հասկանալու, որ Նոր Հայաստանում արտաքին քաղաքականության մասով դեռ լուրջ շրջադարձ տեղի չի ունեցել:

Ավելին՝ նոր Հայաստանից սպասելիքներն այժմ ավելի մեծ են թե՛ Ռուսաստանում, թե՛ Արեւմուտքում: Իսկ Հայաստանի տեսանկյունից բրյուսելյան այցը թեեւ ջերմ էր, բայց հույսերը չարդարացնող:

Գնահատականները վարչապետ Փաշինյանը տվեց դեռ Բրյուսելից՝ օդանավակայանում: Արեւմտյան գործիչների տարբեր հայտարարություններից եւ հարցազրույցներից է փորձել այս ամենի հիմքերը հասկանալ քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը:

Նոր Հայաստանում չի կարող շարունակվել «ե՛ւ, ե՛ւ»-ի քաղաքականությունը՝ պնդում է  «Իրավունք եւ աջակցություն» հիմնադրամի տնօրեն Գագիկ Սարուխանյանը:

Դիրքորոշման հստակեցման նպատակով Հայաստանի վրա ուժեղացող ճնշում այս պահին որոշ վերլուծաբաններ նկատում են հենց Ռուսաստանի կողմից: Հայաստանի վարչապետի մոսկովյան այցից դեռ շատ ժամանակ չի անցել, բայց հուլիսի 26-27 Փաշինյանին կսպասեն արդեն Սանկտ Պետերբուրգում՝ պաշտոնապես՝ ԵԱՏՄ անդամ պետությունների կառավարության ղեկավարների հանդիպմանը մասնակցելու համար: Բայց սա էլ դեռ ամենը չէ:

Ռուսական 102-րդ ռազմաբազայի մասնակցությամբ հայկական Փանիկ գյուղի միջադեպը, օրինակ, ԱԻՄ ղեկավար Պարույր Հայրիկյանն ընկալում է իբրեւ նախազգուշացում նախորդների արտաքին քաղաքականությունը շարունակող Փաշինյանի համար:       

Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը այս հարցում դեռեւս գերադասում է խոսել սոցհարցումների փաստերով: Ասում է՝ ձեռքի տակ ունի 2011-2017 թթ հարցման արդյունքները, որտեղ հստակ երեւում է Հայաստանի քաղաքացիների արտաքին քաղաքական նախապատվությունը:

«Կան սոցհարցումներ: Ոչ թե Ռուսաստանը, այլ Եվրոպան ընտրող քաղաքացիների թիվն աճել է 5 տոկոսով: Սա մեծ, շատ մեծ թիվ է: Ընդ որում, երիտասարդների եւ Երեւանի բնակիչների մեջ այդ թիվն ավելի մեծ է»:

Հայ-ռուսական հարաբերությունների վրա Փանիկի աննշան դեպքն ազդել չի կարող՝ ի տարբերություն նախորդ բանախոսի պնդեց քաղաքագետը:

Կատարվածը նա անվանում է «մեդիափուչիկ», ոչ ավելին, քանի որ արդեն համոզվել է՝ անգամ հեղափոխությունը չփոխեց հայ-ռուսական հարաբերությունների ընթացքը:

Ցուցադրել ավելի
Back to top button