Հասարակություն

Վարչապետի ընտանիքը կհյուրընկալի «Քայլ դեպի տուն» ծրագրի մասնակիցներից մեկին

«Քայլ դեպի տուն» ծրագրի մասնակիցներից մեկին կհյուրընկալի վարչապետի ընտանիքը: Այս մասին գրել է ՀՀ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը՝ Facebook-ի իր էջում։

«Եթե դուք էլ պատրաստ եք միանալ մեզ, ապա լրացրեք սույն հայտադիմումը։ Մասնակիցները 13-21 տարեկան են՝ աշխարհի տարբեր երկրներից»,-գրել է պաշտոնյան։
Նա տեսաուղերձով հիշեցրել է, որ Սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ օգոստոսի 10-24-ը Հայաստանում անցկացվելու է «Քայլ դեպի» տուն ծրագիրը։

Back to top button