Միջազգային

Երկրաշարժ Իրանում․ կան տուժածներ

Հուլիսի 22-ին, տեղական ժամանակով ժամը 14:07-ին ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 34.450 և արևելյան երկայնության 46.250 աշխարհագրական կոորդինատներով (Իրան, Քերմանշահ քաղաքից 76 կմ արևմուտք), օջախի 10 կմ խորությամբ, 5.9 մագնիտուդով երկրաշարժ:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կայքը։

Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 8 բալ:

128 մարդ է տուժել ստորգետնյա ցնցումների արդյունքում, որոնց ուժգնությունը Ռիխտերի սանդղակով 5,9 բալ է եղել։ Այս մասին հայտնել է Քերմանշահ նահանգի նահանգապետ Հուշանգա Բազվանդան՝ իրանական հեռուստատեսության եթերում, հաղորդում է Reuters գործակալությունը։

Ցուցադրել ավելի
Back to top button