Հասարակություն

Ինչ փոփոխություններ են անհրաժոշտ Հայ Առաքելական Եկեղեցուն

«Նոր Հայաստան, նոր հայրապետ»  նախաձեռնությունն արդեն մեկ ամիս է պայքարում է Գարեգին Բ կաթողիկոսի դեմ՝պահանջելով վերջինիս հրաժարականը:

Այս ընթացքում տարբեր առաջարկություններ հնչեցին  Առաքելական եկեղեցու վերաբերյալ: Եկեղեցուն անհրաժեշտ  փոփոխություններից մինչև Աստծո խոսքի ոչ մատչելի մատուցման խնդիր:

Առաքելական եկեղեցու հետևորդներն ունեն դրանց մեկնաբանությունները:

Գարեգին Բ կաթողիկոսի հրաժարականի պահանջով  բողոքի ակցիաներ կազմակերպող «Նոր Հայաստան, նոր հայրապետ» նախաձեռնությունը  բարձրաձայնում էր նաև, որ եկեղեցին  փոփոխությունների կարիք ունի:

Առաքելական եկեղեցու հետևորդները նույնպես կիսում էին այդ  կարծիքը: Տեր Եսայի քահանա Արթենյանը նշում է՝ բարեփոխումների մասին եկեղեցին միշտ է բարձրաձայնել, քահանայական  հավաքների ժամանակ ներեկեղեցական այս պահանջին միշտ անդրադարձ եղել է:

«Այս ընթացքում եկեղեցիներում կարևորվել է  ժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը հոգևոր քարոզչական շրջանակներում: Հիմնական առաքելությունը Ավետարանի  և բարոյական արժեքների  քարոզչությունն է: Բարեկարգման ծրագրերի նպատակը՝ ինչպես անենք, որ քարոզչությունը եկեղեցիներում ավելի շատ լինի, մատչելի և նպատակային»: 

Ցանկացած հոգևորական ցանկության դեպքում էլ չի կարող  հոգեւոր խոսքը մատուցել գրաբարով, քանի որ այն  մեռած լեզու է և օգտագործվում է ծիսակարգերի ժամանակ: Աստվածաշնչի սերտողությունները  կատարվում են, աշխարհաբարով: Պարզապես պետք է մասնակցել դրանց: Մարդիկ  այսօր  չեն մասնակցում  եկեղեցական քարոզչական ծրագրերին, բայց բողոքում են, որ եկեղեցում ամեն ինչ իրենց համար անհասկանալի է:

«Սա եկեղեցի չգալու  իրենց  արդարացումն է»:  

Աստվածաբան Վարդան Խաչատրյանի համար կարևոր փոփոխությունը կլիներ այն, որ  քարոզչական մեխանիզմն ակտիվանար: Մեր եկեղեցին թույլ է միկրոքարոզչությունից: Այն կրոնական տարաբնույթ աղանդավորական կազմակերպությունների կողմից  վերածված է գործիքի:


«Մեր եկեղեցին այստեղ ունի խնդիր: Գլխավոր խնդիրը դա բարձրագույն մակարդակի բարձրացնելն է: Եվ  փաստորեն տնից տուն, դռնից դուռը և սրտից սիրտ, ուղեղցի ուղեղ քարոզչություն իրականացնելն է»:

Ինչ փոփոխություններ են անհրաժեշ հայոց եկեղեցուն, հարցրեցինք մեր համաքաղաքացիներին:

Կարևորագույն փոփոխություններից  աստվածաբան Վարդան Խաչատրյանը նաև օրենսդրականն է նշում։ Կրոնական կազմակերպությունների մասին օրենքում  պետք է հաշվի առնվեն իրական  հարաբերությունները,  իրական դերակատարության  աստիճանը, որն ունի առաքելական եկեղեցին Հայաստանում:

«Նրա ունեցած աստիճանը  շատ բարձր է, էական է երկրի զարգացման  մեջ՝ կապված նրա հետ, որ  86 տոկոսից ոչ պակաս մեր հասարակության անդամները համարում են իրենց  Հայ առաքելական եկեղեցու  դավանորղներ»:

Ըստ նրա՝ քարոզչություն լսողների ստվար հատվածը չի տիրապետում գրաբարի և այդ պատճառով  այն դառնում է անհասկանալի:

Ցուցադրել ավելի
Back to top button