Հասարակություն

Համայնքային բյուջեի կատարողականն ու աղբահանությունը առաջնային հարց

Երեկ Արմավիր քաղաքի ավագանու արտահերթ նիստն առաջին անգամ բաց էր քաղաքացիների համար: Ներկա էին Արմավիրի նախաձեռնող խմբի անդամները: Արմավիրի քաղաքապետարանի աշխատակզմում փոփոխություն կա, քաղաքապետի նախկին տեղակալ Մելիքսեթ Բաղդասարյանն  ազատվել է աշխատանքից, փոխարենը նշանակվել է Վարշամ Սարգսյանը:

Նիստը առցանց եթեր էր հառարձակվել Արմավիրի քաղաքացիական երիտասարդական կենտրոնի ֆեյսբուքյան էջով, որին առցանց արձագանքել են  նաև հետևող քաղաքացիները:

Օրակարգային հարցերին անցնելուց առաջ Արմավիրի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Սարգիս Մովսիսյանը  ավագանու անդամներին ներկայացրեց  քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Խուդաթյանին:


Հետո ծանոթություն ավագանու անդամների հետ: Արտահերթ նիստին  ավագանու 15 անդամից ներկա էր 11-ը,  հայտարարված ընդմիջումից հետո բացակայեց նաև  Արա Գասպարյանը: Վերջինս ԱԺ նախկին  ԲՀԿ պատգամավոր,  ,,Սև Հովազ,, ջոկատի հրամանատար  Ռուստամ Գասպարյանի եղբորորդին է: Նրանք հանրությանը հայտնի  են նախկին քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանի հետ միջանձնային ու ներքաղաքական բախումներով:  Նախկին քաղաքապետի հրաժարականից հետո  աշխատանքից ազատվել է նաև Ռուբեն Խլղաթյանին քրոջորդին, Արմավիրի փոխքաղաքապետ Մելիքսեթ Բաղդասարյանը, թոխարենը նշանակվել է Վարշամ Սարգսյանը:  Արմավիրի ավագանու արտահերթ նիստի հարցերը 8-ն էին, քննարկման էր դրված առաջին կիսամյակի բյուջի մուտքերն ու ծախսերը: Քաղաքապետարանի ֆինանսատնտեսագիտական բաժնի պետ Աննա Գրիգորյանը նշեց, որ համայնքի բյուջեում կա 20 մլն դրամի դեբիտորական պարտքեր գույքահարկի, հողի հարկի, վարձակալության և աղբահանության մասով:


Համայնքային բյուջեի  փաստացի մուտքերը կատարվել են 96.6 տոկոսով, սեփական եկամուտները հավաքագրվել 92.9 տոկոսով:  Արմավիրի ավագանին հավատարիմ մնալով իր աշխատաոճին, ինչպես բյուջեի, այնպես էլ մյուս հարցերի քննարկմանը հետևում էր լուռ և կողմ քվեարկում: Փոխարենը հարցեր ունեին նիստին ներկա Արմավիրի նախաձեռնող խմբի անդամները, որոնք հետաքրքված էին բյուջեի ծախսերով: Բարեկարգում տնօրինության վերանորոգումների համար հատկացված միջոցներն արդյոք շատ չեն՝ 7 մլն 800 հազար դրամ, հարցին պատասխանատուները հիմնավորեցին:Արմավիրի փոխքաղաքապետ  Խաչատուր Մկրտչյանը նշեց, որ հիմնանորգման արդյունքում 8 սենյակ է նորոգվել ամբողջությամբ, 2 սանհանգույց, մեկ պահեստային մաս, անցկացվել ձեռուցման համակարգ, նոր գազի ու էլեկտրագծեր:


Քննարկումներում աշխուժություն է մտցրել աղբահանությանը վերաբերող հարցերը, որոնք ուղղել էին Արմավիրի քաղաքացիական երիտասարդական կենտրոնի ֆեյսբուքյան  էջի միջոցով առցանց ուղիղ եթերով հետևող քաղաքացիները:  Բազմաբնակարան շենքերի մոտ տեղադրված աղբամաններից դժգոհում են բնակիչներ:  Արմավիրի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Խուդաթյանը նշեց, որ առաջնորդվում են աղբահանության սխեմայով,  տեխնիկան որոշ խոչընդոտներ կառաջանան, այլ տարբերակների դեպքում:

Ամռան տապին անհատական առանձնատների հատվածում աղբահնությունն իրականացվում է 7-10 օր մեկ անգամ:  Այն բացատրվում է տեխնիկայի պակասով,  եղածն էլ հաճախակի է խափանվում:


Ռադիոլուրի հարցին ինչպես է կարգավորվում խանութների աղբահանությունը, քանի որ աշխատանքային օրվա ավարտին նույնիսկ գլխավոր փողոցում, մայթեզրերին, ծառերի տակ, առուների մեջ  կուտակվում են   աղբեր, արձագանքեց փոխքաղաքապետ Խաչատուր Մկրտչյանն առաջարկելով աղբահանությունն այդ հատվածում իրականացնել աշխատանքային ժամերին, որպեսզի խանութից աղբը թափեն տեխնիկայի մեջ:

Սա  լուծման առաջին տարբերակն էր, սակայն դա էլ իր դժվարությունն ունի, քանի որ աշխատանքային ժամերին փողոցների երկու կողմերը փակվում են ավտոմեքենաներով և աղբահավաք մեքենան չի կարող այդ ժամերին աշխատել: Հարցը մնաց առկախված և լուծման նոր տարբերակներ կգտնեն:

Back to top button