ԿարևորՔաղաքական

Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ շրջադարձեր չեն լինելու․ Փաշինյան (լրացվող)

Բացառվում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման այնպիսի տարբերակ, որն ընդունելի չի լինի ժողովրդի համար: Այդ մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանըլրագրողների հետ զրույցում:

«Հայաստանում չի կարող լինել այնպիսի իշխանություն, որը կարող է այդպես լուծել հարցը, նույնիսկ շատ ուզենա»,- ասել է վարչապետը՝ հավելելով, որ դա այդպես է առավել ևս նոր իշխանության պարագայում:

«Երբ ասում ենք փոխզիջումային տարբերակ, նշանակում է, որ կա երկու կողմ, որոնք պատրաստ են որոշակի փոխզիջումների: Ես ուզում եմ հասկանալ՝ ինչու ենք մենք ուզում քննարկել փոխզիջման գնալու մեր պատրաստակամությունը, երբ ակնհայտ է, որ Ադրբեջանը պատրաստ չէ գնալ փոխզիջման։ Երբ որ մենք ուղերձ կստանանք, որ Ադրբեջանը ևս հակված է փոխզիջման, այդ շամանակ կքննարկենք, ազգովի կքննարկենք, թե մեզ համար փոխզիջման սահմանը որն է», — ասել է վարչապետը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ հանդիպամանն անդրադառնալով գործող կառավարության տնտեսական քաղաքականությանն ասել է, որ ներառող տնտեսական համակարգ է ստեղծվելու:

«Այս համակարգի իմաստն այն է, որ տնտեսական ոլորտները և տնտեսական գործունեության ձևերը հասանելի լինեն շատերին», — ասել է Փաշինյանը՝ հավելելով, որ տնտեական քաղաքականության հենասյուներն են կոռուպցիայի դեմ պայքարը և անկախ դատական համակարգը:

Նոր կառավարությունում գործում են երեք խումբ մարդիկ, առաջինը նոր մարդիկ են, երկրորդը՝ հին մարդիկ, երրորդ խումբում ընդգրկված են այն մարդիկ, որոնք լինելով հին ժամանակներում աշխատած մարդիկ՝ նոր ժամանակներում փոխել են իրենց կարգավիճակը։

«Մենք պետք է արձանագրենք, որ նոր իրավիճակում  անխուսափելի է ադապտացիայի շրջանը, ընդ որում, սա վերաբերում է բոլորին։ Այս իրավիճակը նոր է հին և նոր, ինչպես նաև այն կադրերի համար, որոնց համար կարգավիճակային փոփոխություններ են տեղի ունեցել։  Կառավարության իմ վարած կադրային քաղաքականության ամենակարևոր խնդիրը եղել է հեղափոխության անցնցում հաղթանակը ֆիքսելը»,- ասաց վարչապետը։

Հիմա, ըստ վարչապետի, տեղի է ունենում ադապտացիայի շրջան և այս շրջանում լինելու են մարդիկ, որոնք հարմարվելու են իրավիճակին, լինելու մարդիկ, որոնք չեն հարմարվելու. «Սա անխուսափելի է, քանի որ այն, ինչ տեղի է ունեցել Հայաստանում, ուղղակի  շարքային փոփոխություն չէ, այլ գործելաոճի, աշխատաոճի, նպատակների, ազգային և պետական ամբիցիաների փոփոխություն է և այս իրավիճակը կանխատեսվել է շատ փոքր խումբ մարդկանց կողմից։ Մնացածների համար սա անկանխատեսելի իրավիճակ է»։

Ըստ Փաշինյանի, այժմ կառավարությունն աշխատում է կադրային բանկի ստեղծման նախագծի վրա, որի մեջ կներգրավվեն լավագույն մասնագետները՝ Սփյուռքից և Հայաստան:

Պատասխանելով լրագրողի «սուպերվարչապետական համակարգի» մասին հարցին, վարչապետն ասաց, որ ցանկանում է փոխել այդ համակարգը:

«Ուժերի հավասակշռումը պետք է լինի ոչ թե նախագահի և վարչապետի, այլ կառավարության և խորհրադարնի միջև, քանի որ սա է խորհրդարական համակարգի տրամաբանությունը», — ասել է Փաշինյանը՝ հավելելով, որ մինչև ընտրությունները շատ կտրուկ քայլերի չեն գնա այս ուղղությամբ:

Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ շրջադարձեր չեն լինելու, ասել է Փաշինյանը:

Պատասխանելով ՀՀ-ԵՄ հարաբերությունների, ԵՄ-ի կողմից ֆինանսական աջակցության և բրյուսելյան այցի արդյունքների մասին հարցին Փաշինյանն ասել է.

«Ես ասել եմ, որ այս կառավարությունը ՀՀ-ում անկախ դատական համակարգ ունենալու համար, կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակում, մի օրում/ շաբաթում արել է ավելին, քան նախկին կառավարությունը ԵՄ աջակցությամբ արել է՝ ծախսելով միլիոնավոր եվրոներ»:

 

 

Անդրադառնալով կենսաթոշակների բարձրացման հավանականությանը վարչապետն ասաց․ «2019 թվականի բյուջեի նախագծի քննարկումների փուլում ենք հիմա, ամեն օր գումարներ են գեներացվում, և մեզ համար կարևոր է չկայացնել այնպիսի որոշում, որը մեզ կստիպի պետական պարտքն ավելացնել»:

Կոռուպցիայի դեմ պայքարն այնպիսի ծավալներ է ստացել, այն սկսում է այնպսիսի մեծ թվով մարդկանց և «առնչվել նույնիսկ այնպիսի մարդկանց շահերի, որոնք ծափահարել են Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությանը», հավելել է Փաշինյանը:

Ցուցադրել ավելի
Back to top button