Քաղաքական

Հայաստանը կմասնակցի Վրաստանում անցկացվելիք ՆԱՏՕ-ի զորավարժություններին

Վրաստանում օգոստոսի 1-15-ը կանցկացվեն «Արժանի գործընկեր 2018» (Noble Partner — 2018) բազմազգ զորավարժությունները, որոնց կմասնակցեն մի շարք ՆԱՏՕ-ի անդամ երկրներ: Ինչպես հայտնում է Վրաստանի պաշտպանության նախարարությունը, զորավարժություններին կմասնակցի նաև Հայաստանը:

Զորավարժությունները, որոնց կներգրավվի շուրջ 3000 զինծառայող, այս տարի կանցկացվեն «Ուժը գործընկերության մեջ է» կարգախոսի ներքո:

Մասնակիցների թվում են նաև Վրաստանը, ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Էստոնիան, Ֆրանսիան, Լիտվան, Լեհաստանը, Նորվեգիան, Թուրքիան, Ուկրաինան և Ադրբեջանը:

«Արժանի գործընկեր» զորավարժությունները Վրաստանում իրականացվում են արդեն չորրորդ անգամ:

Back to top button