Հասարակություն

Զինվորի ճաշացանկը հարստացվել է, հագուստը՝ դարձել հարմարավետ

Զինված ուժերում տեղի ունեցվող փոփոխություններն այսօր լրագրողներին են ներկայացրել  բանակի պատասխանատուները: Հարստացվել է զինվորի  ճաշացանկն ու  ավելի հարմարավետ   հագուստով են ապահովվելու  զինծառայողներին:

2018 թվականից զինված ուժերի սննդակարգում կատարվել են փոփոխություններ։ Զորամասերում և առաջնագծում ծառայող  զինվորների  ճաշացանկում ավելացել է վարունգ, լոլիկ, քաղցրավենիքերից՝ պրյանիկ:  Այս տարվանից առաջնագծում մարտական  հերթապահություն իրականացնող անձնակազմին տրվում է երեք տեսակ բուսական պահածո: Աշնանը ճաշացանկում կավելանա նաև խնձոր: Առաջնային գծի և զորամասերի ծառայակիցների սննդակարգը, ըստ Զինված ուժերի թիկունքի վարչության պարենային  ծառայության պետ, գնդապետ Արա Մարգարյանի, տարբերվում է միայն պատրաստման  եղանակով:  Առաջնագծում  սնունդը զինվորներին տրվում է կիսաֆաբրիկատ վիճակում, իսկ զորամասերում այն պատրաստվում է ճաշարանում: Զինվորները սոված չեն մնում, չափաքանակները մշակելուց հաշվի է առնվել  կալորիականությունը՝ վստահեցնում է:

Նախատեսել են ամռան երեք ամիսներին  օշարակին ավելացնել նաև  թան:  Այն, որ զինվորներին հաճախ են  ժողովրդական լեզվով ասած «տուլիկ» ուղարկում, կփաստեն նրանց ծնողները: Արա Մարգարյանը վստահեցնում է՝ դրանում հիմնականում այն սննդատեսակներն են, որոնք զինված ուժերի սննդակարգում ներառված չեն:

«Դա կարող է լինել քաղցրավենիք»:

Առաջարկություն կա 2019 թվականին սննդակարգում ավելացնել նաև  չորացրած մրգեր: Փոփոխությունները կատարվում են, սակայն դրան զուգահեռ լինում են նաև  խնդիրներ: Վերջերս Սյունիքի զորամասերից մեկում գնդապետն անձամբ է նկատել  որոշակի խախտումներ անձնակազմին տրվող սննդամթերքի  հատկացման  ժամկետների մեջ: Անցկացվել է ծառայողական քննություն, մեղավորները կենթարկվեն խիստ կարգապահական տույժերի՝ ասում է:

Սննդակարգում փոփոխություններից բացի նախորդ տարվանից փոփոխություններ են եղել նաև զինվորների համազգեստում։ Նախորդ տարվանից առաջնային գծում մարտական հերթապահություն իրականացնող  անձնակազմի  համազգեստի կրման ժամկետը 8 ամսվա փոխարեն կրճատվել է 6 ամսի:

ԶՈՒ թիկունքի վարչության իրային ծառայության պետ,  գնդապետ Վահան Պապյանը համաձայն չէ զինվորական հագուստի որակի վերաբերյալ  դժգոհությունների հետ: Այն  հագուստը, որը  մաշվում է, նշանակում է որակ ունի՝ ասում է: Աշխատանքներ են տարվում  արդիական կոշկեղեն ձեռք բերելու  ուղղությամբ: Այս տարի ձեռք կբերվի նաև ամառային և ձմեռային ներդիրներ, որոնք ավելի հարմարավետ կդարձնեն կիսաճշտքավոր կոշիկները: Իսկ այն, որ ծնողները զինվորներին հագուստ, առավել ևս կոշիկ են ուղարկում, գնդապետը պատասխանում է:

«Մեկ այլ բան է, որ  երեխան գեղեցիկ հագնի, մեկ այլ հարց է, երբ ասում են չենք տալիս»:

Հայաստանում կա նոր տեխնոլոգիաներով  տակացուների ամրացման փորձ: Նախատեսում են ձեռք բերել 10 հազար  նման կոշկեղեն՝ փորձաշրջանի համար, որոնք կհատկացվեն տարբեր բնակլիմայական պայմաններ ունեցող  շրջաններին։

Եթե տակացուները անցնենք քննությունը՝ կդարձնեն զինվորների  մշտական համազգեստի մաս:

Ցուցադրել ավելի
Back to top button