Տնտեսական

Օգոստոսի 1-ին ատոմակայանը կվերագործարկվի. Նիկոլ Փաշինյան

Կատարե՞լ մեկ անձից գնում, թե՞ ոչ. կառավարությունն այսօր որոշել է մեկ անգամ ևս մանրամասն ուսումնասիրելուց հետո ընդունել համապատասխան որոշումը:

էներգետիկ ենթակառուցվածքների ու բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը հայտարարել է՝ ստիպված են մեկ անձից կատարել գնումները, որպեսզի ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետները չխախտեն:

Յուրաքանչյուր օրվա ուշացումը էներգետիկ համակարգին լուրջ վնասներ է բերում:

ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ու ատոմակայանը վերագործարկելու համար վերցված վարկային միջոցների հետագա ճակատագիրը՝  «Ռադիոլուրի» ռեպորտաժում:

 

 

Հունիսի մեկից օգոստոսի մեկը ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկը կանգնած է պլանային նախապատրաստական վերանորոգման: էներգետիկ ենթակառուցվածքների ու բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը վստահեցնում է՝

«ՀԱԷԿ-ի վերագործարկման ժամկետի յուրաքանչյուր օր ուշացումը  էներգահամակարգին լուրջ դրամական վնասներ է բերում»:

Սա որպես նախաբան նախարարի՝ այսօր ներկայացրած նախագծի: ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի վերանորոգման ժամանակ պարզվել է, որ չնախատեսված իրավիճակներ կան և անհրաժեշտ են նոր ապրանքներ ձեռք բերել: Եթե գնումները մեկ  անձից չկատարվեն, ու շատ արագ, ապա սա ֆինանսական ու այլ խնդիրներ կստեղծի:

Հենց մեկ անձից կատարվող գնումների համակարգն էր, որն ամենաշատն էր  քննադատում ընդդիմությունը իշխանափոխությունից առաջ, ուստի պատահական չէին վարչապետի  հարցերը:

Ցանկում երեք  մասնագիտական ապրանք ու ծառայություն է։  Նիկոլ Փաշինյանը, այդուհանդերձ, կողմնակից է մանրամասնորեն ոսուսմնասիրելուց հետո որոշում կայացնել:

Օգոստոսի մեկից կգործարկվի՝ անկախ որոշման նախագծից, ուստի գործադիրում մեկ անգամ ևս այն կքննարկեն:

Նույն այս՝ ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի ժամկետի երկարաձգման նպատակով 270 մլն դոլար վարկ է վերցվել ու դրա մարումը ներառվել   սակագնի մեջ: Էլեկտրաէներգիայի սակագինը կփոխվի, բայց 2020 թ.ին:

Որքա՞ ն է հնարավոր երկարացնել ատոմակայանի գործարկմանը ժամկետը՝ հարցնում եմ   «Հայատոմ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վահրամ Պետրոսյանին։ Նա միջազգային փորձն է  մատնաշում՝ Ռուսաստանում, Հունգարիայում ու Ուկրաինայում ատոմակայանների շահագործման ժամկետը երկարաձգվել է մինչև 30 տարի: Հայաստանում ժամկետը որոշելու համար  երկար պետք է աշխատեն:

Ատոմակայանի շահագործման ժամկետը  լրացել է 2016թ։ Ատոմակայանի գործունեությունը կդադարեցվեր, եթե վարկային նոր միջոցներ չներգրավվեին՝ ասում է ՀԱԷԿ տնօրենը:

Back to top button