Միջազգային

Իսրայելում պետության հրեական բնույթի մասին օրենք է ընդունվել

Նախօրեին Իսրայելի Քնեսեթն ընդունել է  Իսրայել պետության ազգային բնույթի մասին հիմնական օրենքը։ Երկրի պատմության մեջ սա առաջին օրենսդրական նախաձեռնությունն է, որտեղ Իսրայելի կարգավիճակը հռչակվում է որպես «հրեա ժողովրդի ազգային պետություն»։

Կայացած քվեարկությունը լավագույնս արտացոլում է, թե ինչպես է ընդունվել խիստ վիճելի այս օրենքը: Մոտ ութ ժամ տևած քննարկումներից հետո Haaretz թերթի փոխանցմամբ՝ փաստաթղթին, որի համաձայն Իսրայելը հրեա ժողովրդի ազգային պետություն է հռչակվել, քվեարկել է 120 խորհրդարանականից 62-ը, 55-ը դեմ է արտահայտվել:

Իսրայելի արաբներին, քնեսեթի ոչ հրեա ներկայացուցիչներին խիստ զայրացրել է օրենքի ընդունումը, արաբական սփյուռքի ներկայացուցիչները սկսել են պատռել փաստաթղթի պատճեները, ինչի պատճառով դուրս են բերվել նիստերի դահլիճից:

«Ռադիլուր»-ի այսօրվա զրուցակիցը «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի Քաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավար, ավագ փորձագետ Կարեն Վերանյանն է:

 

Back to top button