ԿարևորՏնտեսական

Երեւանյան «Եվրասիական շաբաթ»- ը կհյուրընկալի 2,5 հազար մասնակցի

Հոկտեմբերի 24-26-ը Երեւանում կայանալիք «Եվրասիական շաբաթ» III  միջազգային ցուցահանդեսային համաժողովը կհյուրընկալի 2,5 հազար մասնակցի։ Համաժողովի պաշտոնական կայքում արդեն հրապարակված է համաժողովի գործնական ծրագիրը։

Միջոցառումները անցնելու են երեք հիմնական ուղղություններով՝ ռազմավարական, ոլորտային եւ բիզնես-ուղով:

Լիագումար նիստը նվիրված կլինի արդյունաբերական կոոպերացիաին – մասնակիցները կքննարկեն, թե ինչպես սովորել միմյանց վստահել եւ դրանից օգուտ ստանալ՝ նշված է «Եվրասիական շաբաթի» կազմակերպիչների հրապարակած մամուլի հաղորդագրության մեջ:

«Համաժողովի ծրագիրը նպաստում է ընդհանուր գործնական լուծումների որոնմանը եւ բիզնեսի զարգացմանը: Մեզ համար կարեւոր է, որ տարբեր երկրներից արտադրողներն ու մատակարարները առավելագույն օգտակար տեղեկատվություն ունենան եւ ընդլայնեն գործարար կապերը ԵԱՏՄի շուկայում հաջող բիզնեսը վարելու համար: Համաժողովը հնարավորություն է տալիս ձեռնարկատերերին պատասխաններ ստանալ իրենց հետաքրքրող հարցերին  անմիջապես պետական իշխանության եւ զարգացման  ինստիտուտների ներկայացուցիչներից, ֆինանսական կարգավորիչներից, ԵԱՏՄ եւ երրորդ երկրներից փորձագետներից»,- նշել է  Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առեւտրի Կոլեգիայի անդամ (նախարար) Վերոնիկա Նիկիշինան:

«Եվրասիական շաբաթ» 3-րդ երեւանյան համաժողովին մասնակցությունն անվճար է: Գրանցումը կատարվում է պաշտոնական կայքում  www.eurasianweek.com:

Ցուցադրել ավելի
Back to top button