Սպորտ

«Շիրակ» ակումբը պաշտոնական հայտարարություն է արել

«Շիրակ» ֆուտբոլային ակումբը պաշտոնական հայտարարություն է տարածել: Ակումբը ցանկանում է ևս մեկ անգամ փաստել, որ պատրաստ է օգոստոսից վերադառնալ Հայաստանի բարձրագույն խմբի առաջնություն, եթե իր պահանջը կատարվի, և ՀՖՖ-ի նախագահն ու աշխատակազմը հրաժարական տան։ Շիրակ ակումբի ղեկավարության կարծիքով, այն, ինչ տեղի ունեցավ հունիսի 30-ին, ապօրինություն է։

Ֆեդերացիան հեռացրեց «Շիրակին» անդամությունից և քվեարկեց ակումբների և անհայտ ծագումով կազմակերպությունների օգտին, որոնց գործունեության մասին ֆուտբոլային աշխարկում ոչ ոքի տեղյակ չէ։ Շիրակը լիովին կիսում է «Փյունիկի» և «Արարատի» տեսանկյունները, որ առաջնությունում չեն կարող հանդես գալ կրկնվող անուններով ակումբներ։

Back to top button