Հասարակություն

Ոստիկանությունում ծառայողական քննություն է սկսվել Գարեգին Բ-ի տեղաշարժը խոչընդոտելու միջադեպի առթիվ

Վայոց ձորի մարզում Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի տեղաշարժը խոչընդոտելու միջադեպը ոստիկանությունն ուսումնասիրել է:

Ոստիկանությունից հայտնում են, որ ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանի հրամանով Ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում ծառայողական քննություն է սկսվել:

Հիշեցնենք, որ հուլիսի 14-ին, Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը ուխտի էր մեկնել Գնդեվանք (Վայոց Ձորի թեմ), որտեղ «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» նախաձեռնության անդամներն արգելափակել են Վեհափառ Հայրապետի տեղաշարժը: Երկար ժամանակ Գարեգին Բ-ին չէր հաջողվում շարունակել ճանապարհը: Ի վերջո, ոստիկաններին հաջողվել էր բացել ճանապարհը:

Back to top button