ԿարևորՍպորտ

Ֆրանսիան՝ պատմության մեջ 2-րդ անգամ Աշխարհի չեմպիոն

Կայացավ Աշխարհի 2018 թվականի առաջնության եզրափակիչը:

Բաղձալի գավաթի համար խաղում Ֆրանսիայի հավաքականը 4:2 հավով հաղթեց Ֆրանսիայի ընտրանուն:

18-րդ րոպեին Գրիզմանի՝ տուգանայինից փոխանցումից հետո Մանջուկիչը պատահմամբ գնդակն ուղարկեց սեփական դարպասը:

10 րոպե անց հիանալի գոլով հաշիվը հավասարեցրեց Իվա Պերիշիչը:

Եւս 10 րոպե անց նույն Պերիշիչը դարձավ հակահերոս. սեփական տուգանային հրապարակում ձեռքով խաղ, և մրցավարը նշանակեց 11 մետրանոց: Գրիզմանը դիպուկ էր՝ 2:1:

59-րդ րոպեին հաշվենկատ հարվածով գոլի հեղինակ դարձավ Պոլ Պոգբան: 6 րոպե անց հեռու տարածությունից Մբապեն դիպուկ հարվածեց՝ հանելով հաղթողի վերաբերյալ հարցերը:

69-րդ րոպեին Լորիսը կոպտորեն սխալվեց, Մանջուկիչից գնդակ անդրադարձավ և հայտնվեց դարպասում՝ 4:2: Այսքանով ամեն ինչ ավարտվեց:

Ֆրանսիայի հավաքականը պատմության մեջ 2-րդ անգամ (առաջինը՝ 1998թ.) դարձավ Աշխարհի չեմպիոն:

Աղբյուր՝ armsport.am

Ցուցադրել ավելի
Back to top button