ԿարևորՍպորտ

Բելգիան՝ ԱԱ-2018-ի բրոնզե մեդալակիր

Կայացավ Աշխարհի 2018 թվականի առաջնության 3-րդ տեղի հանդիպումը:

Բելգիայի հավաքականը 2:0 հաշվով հաղթեց Անգլիայի ընտրանուն:

Հանդիպման մեկնարկից 4 րոպե անց Շադլիի փոխանցումից հետո Թոմա Մենյեն բացել է հաշիվը:

Երկրորդ գոլը գրանցվել է խաղավարտին մոտ. հիմնական ժամանակի ավարտից 8 րոպե առաջ Դե Բրույնեի հիանալի փոխանցումից հետո Ազարը մեն-մենակ է մնացել Փիքֆորդի դեմ և գնդակն ուղարկել դարպասը:

Բելգիայի հավաքականը պատմության մեջ առաջին անգամ դառնում է Մունդիալի մրցանակակիր: Լավագույն արդյունքը եղել է 4-րդ տեղը 1986 թվականին:
Աղբյուր՝ armsport.am
Ցուցադրել ավելի
Back to top button