ԿարևորՔաղաքական

«Ժողովրդավարության խաչակիր» Փաշինյանը՝ Time–ի հերոս


Հայաստանի  վարչապետի ներկայությունը ՆԱՏՕ-ի գագթաժողովին հետաքրքրություն էր առաջացրել ոչ միայն Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ եւ ոչ անդամ երկրնրի ղեկավարների, այլ նաև լրատվամիջոցների շրջանում:

Բրյուսելյան այցի ավարտին Փաշինյանը  հարցարզրույց է տվել  Euronews-ին , նաև հայտնվել ամերիկյան Time–ի հերոսների թվում:

 

 

Euronews-ին տված հարցազրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիմնականում խոսել է Արցախի համակամարտության մասին, կրկին շեշտելով, որ հակամարտությունը պետք է կարգավորվի միայն խաղաղ ճանապարհով, որին հակառակ, ըստ Փաշինյանի, վարչապետ դառնալու առաջին իսկ օրվանից Ադրբեջանը մեծացրել է ագրեսիվութունը: Euronew-ի մեկնաբան Անդրեյ Բեկետովը հետաքրքրվել է՝ արդյո՞ք Արցախյան համակարտությունում Հյուսիատլանտյան դաշինքը կարող է իր օգնությունը տրամադրել:

«Վարվող ագրեսիվ քաղաքականությունը ոչ միայն Հայաստանի դեմ է: Ես կարծում եմ, որ դա դեմ է նաեւ ժողովրդավարությանը, որովհետեւ հիմա Հայաստանը իսկապես ժողովրդավարական երկիր է: Իսկ Ադրբեջանի իշխանություններն էլ վախենում են, որ իրենց ժողովուրդը կոգեշնչվի հայկական գործընթացներից իրենց երկրում ժողովրդավարական փոփոխություններ սկսելու համար: Շատ օգտակար կլինի, եթե ՆԱՏՕ-ն ուղերձ հղի Ադրբեջանին, որ ղարաբաղյան հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու ցանկացած փորձ միջազգային հանրությունից ուժեղ արձագանքի կարժանանա»:

Քաղաքական մեկնանաբանը նաեւ հետաքրքրվել է ՆԱՏՕ-ՀՀ շփումներից, մասնավորապես՝ Հայաստանի կառավարությունն ի՞նչ ծրագրեր ու մտադրություններ ունի ՆԱՏՕ-ի հետ կապված, որին ի պատասխան վարչապետը շեշտել է, որ Հայաստանը ՆԱՏՕ-ի համար գործընկեր երկիր է, եւ որ մեր երկիրը մասնակցում է ՆԱՏՕ-ի երկու առաքելություններին` Կոսովոյում և Աֆղանստանում, ինչն  էլ  հնարավորություն է տալիս ներգրավվել միջազգային անվտանգության ապահովման գործում: Վարչապետը նաեւ շեշտել է, որ Հայաստանը անդամ է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության, եւ իր անվտանգությունը տեսնում է  այդ համակարգում: Շարունակելով թեման՝ Euronews-ի մեկնաբան Անդրեյ Բեկետովը հարցրել է՝ արդյո՞ք Հայաստանը մտադիր է մնալ Ռուսաստանին հավատարիմ դաշնակից, թե՞ լինել ավելի մոտ ՆԱՏՕ-ին՝ հեռանալով Ռուսաստանից:

«Հայաստանը կմնա Ռուսաստանի դաշնակից: Մենք զարգացնում ենք մեր հարաբերությունները Ռուսաստանի, նաեւ՝ ՆԱՏՕ-ի եւ Արեւմտյան երկրների, Եվրամիության եւ ԱՄՆ-ի հետ, այնպես որ չենք պատրաստվում վերափոխել մեր արտաքին քաղաքականությունը»,-հավելել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև Հայաստանում աղմկահարույց կոռուպցիոն գործերին՝ ընդգծելով, որ պայքարն իրակաանացվում է մարդու իրավունքների պաշտպանության շրջանակներում:

Իսկ ահա Ամերիկյան հայտնի Time շաբաթաթերթը վարչապետ Նիկոլ Փաշինայնին անդրադարձել է ժողովրդավարության ջատագովի տեսանկյունից եւ վարչապետին ներկայացրել՝ «4 խաչակիրները, որոնք ժողովրդավարության երազանքը կենդանի են պահում աշխարհում» վերնագրված հոդվածում:

Ժամանակակից աշխարհում ժողովրդավարության մյուս երեք «խաչակիրներ» են դարձել Տոգոյից իրավապաշտպան Ֆարիդա Նաբուրեման, որը տարիներ շարունակ պայքարում է բռնապետության դեմ, նիկարագուացի ակտիվիստ Էնրիեթ Մարտինեսը, որը պայքարում է նախագահ Դանիել Օրտեգայի վարչակարգի դեմ, և Թունիսից 2015 թվականի Նոբելյան խաղաղության մրցանակակիր Ուիդեդ Բուչամաուին:

Նիկոլ Փաշինյանը հարցազրույցի ժամանակ պատմել է Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության խաղաղ բնույթի մասին, ինչպես նաև վստահություն է հայտնել, որ Հայաստանը կդառնա աշխարհում ամենաուժեղ ժողովրդավարություններից մեկը:

«Ես համոզված եմ, որ մենք առաջ կգնանք ժողովրդավարության կառուցման, կոռուպցիայի դեմ պայքարի, անկախ դատական համակարգի և օրենքի գերակայության հաստատման և մարդու իրավունքների պաշտպանության ու տնտեսական մրցակցության ապահովման հարցերում: Մեզ համար ժողովրդավարությունը տարածաշրջանային շահերի կամ արտաքին քաղաքական կողմնորոշման բաղադրիչ չէ, այլ արժեքների և համոզմունքների դրսևորում: Հավատացած եմ, որ Հայաստանը կլինի աշխարհի ամենաուժեղ ժողովրդավարություններից մեկը»:

Նիկոլ Փաշինյանը խոստացել է, որ ինքն ամեն ինչ կանի, որպեսզի ժողովրդի հաղթանակը պահպանվի:

Ցուցադրել ավելի
Back to top button