ԿարևորՏնտեսական

«Քրգործը կկարճվի, եթե «Նորֆոլկ»-ը վճարի պարտքը». ՊԵԿ նախագահ


Արդեն 46 օր է, ինչ ՊԵԿ-ը նոր նախագահ ունի:  ֆինանսների նախարարությունից ՊԵԿ գործուղված  Դավիթ Անանյանն այսօր հանդիպել է լրագրողների հետ: Անանյանն անդրադարձել է անցած մեկ ու կես ամսվա ընթացքում կատարված աշխատանքներին:

 

 

Վերջին շրջանում պետական եկամուտների կոմիտեի օպերատիվ հետախուզության վարչությունը հանրության ուշադրության կենտրոնում է: Գրեթե ամեն օր  հայտարավում է այս կամ հայտնի գործարարին պատկանող ձեռնարկություններում  ստուգումներ ստուգումների , հարկային պարտավորություններից խուսափելու դեպքերի մասին: Ի տարբերություն նախկին նախագահի,  ՊԵԿ գործող  նախագահ  Դավիթ Անանյանն այսօր հանրությանը հայտնի մի քանի անուն  հնչեցրեց՝

«Դրանցից  մեկը պատկանում է Մհեր Սեդրակյանին, կա ընկերություն, որ պատկանում է ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանին։ Ծառուկյանի անունը ևս կա այդ ցուցակում, Հովիկ Աբրահամյանի անունը չկա։ Մհեր Սեդրակյանին պատկանող գազալցակայանում 18 մլն դրամի խախտում է հայտնաբերվել, ի դեպ, ամենաքիչ խախտումները հենց Մհեր Սեդրակյանին պատկանող գազալցակայաններում են։ Դրանք թվով 8 կազմակերպություն են՝ 946 միլիոն դրամ գումարով»:

ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանի անվան հետ կապվող  «Նորֆոլկ» ընկերության  չվճարված հարկային պարտավորությունները 7 մլն դոլար են: Անանյանի տեղեկացմամբ,  ընկերությունը լուծարման գործընթացում է. մինչև հուլիսի վերջ «Նորֆոլկ»-ը լուծարված կլինի։

«Կառավարությունում առաջարկներ ունենք և «Նորֆոլկ»-ին փոխարինելու է պետական մասնակցությամբ բաժնետիրական ընկերություն, բայց այն ոչ թե ամբողջությամբ կրկնելու է այն գործունեությունը, ինչը «Նորֆոլկն» է իրականացրել, այլ պետք է հանդիսանա ուղղակի մաքսային միջնորդային ծառայություններ իրականացնող»:

ՊԵԿ նախագահը հայտարարեց՝  «Նորֆոլկ» ընկերության դեմ հարուցված քրեական գործը կկարճվի, եթե պետությանը պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվի` վերջնաժամկետը  հուլիսի  20 է։ 2018 թվականի մայիս-հունիս ամիսների ընթացքում ՊԵԿ քննչական վարչությունում քննվող և նոր հարուցված քրեական գործերով բացահայտվել են պետությանն առանձնապես խոշոր չափերի նյութական վնաս հասցնելու դեպքեր, արդյունքում պետական բյուջե է վերականգնվել ավելի քան 1.5 մլրդ դրամ:

ՊԵԿ նախագահն ասում է՝ կառույցի նոր դիրքորոշման հիմքում  միջազգային փորձն է:

«Պետք չի տնտեսվարողին դատել, բանտում նստեցնել և արգելել նրան տնտեսվարությամբ զբաղվել : Կկորցնեն պոտենցիալ հարկ վճարողի»։

ԵՊՀ տնտեսագիտության ու կառավարման ֆակուլտետի դեկան, Սահմանադրական տնտեսագիտության գիտավերլուծական կենտրոնի տնօրեն Հայկ Սարգսյանը «Ռադիոլուրի» հետ   զրույցում ընդգծում է:

Տնտեսագետը  կարծում է, որ բանտերը պետք չէ լցնել տնտեսական հանցագործություն կատարողներով:

Հայկ Սարգսյանը նաև հարկային համաներումների կողմնակից է, նա կարծում է, որ  դրանք     ժամանակ առ ժամանակ պետք է  իրականացվեն:

Ցուցադրել ավելի
Back to top button