ԿարևորՀասարակություն

7200 կանչ` հուլիսի առաջին տասնօրյակում


Շտապ օգնության կանչերի թիվը նախորդ տարվա համեմատությամբ աճել է: Դրանց մեծամասնությունը վերաբերում է  սիրտանոթային հիվանդություններին: 2-րդ տեղում սուր շնչառական հիվանդություններն են, հետո՝ վնասվածքները:

Այս տվյալներն այսօր ներկայացրել է  Շտապ օգնություն ծառայության ղեկավար Թագուհի Ստեփանյանը: 

Սրտաբան Մարինե Օրդյանն էլ շոգ եղանակին դիմակայելու համար որոշ խորհուրդներ է տվել մեր քաղաքացիներին:

 

Շոգով պայմանավորված` այս ամռանը շտապօգնության կանչերի թիվը ավելացել է: Այս սեզոնի ամենամեծ թվով կանչերը Շտապ օգնություն ծառայությունը ստացել է երեկ՝ 784 կանչ, իսկ վերջին տարիներին հիվանդանոց տեղափոխված քաղաքացիների ամենամեծ թիվը գրանցվել է հուլիսի 4-ին՝ 209 հիվանդ՝ հայտնում է Շտապ օգնություն ծառայության ղեկավար Թագուհի Ստեփանյանը:

Այս տարվա աննախադեպ շոգերը բացասաբար են անդրադարձել հատկապես սիրտ-անոթային հիվանդություններ ունեցողների վրա, նկատում է սրտաբան Մարինե Օրդյանը:

Ամռան տապին դիմակայելու համար մասնագետները խորհուրդ են տալիս խուսափել արևի ուղիղ ճառագայթներից, ոչ խիստ սառեցված հեղուկներ օգտագործել, բայց ոչ ոգելից: Հնարավորինս շատ մնալ ստվերում, իսկ անհրաժեշտության դեպքում` դիմել նաև ջրային թրջոցների «օգնությանը»: Շոգ եղանակին մարդու օրգանիզմի վրա առավել բացասաբար ազդող  գործոններն օդի բարձր ջերմաստիճանը և ուլտրամանուշակագույն ճառագայթումն են:

Մրսածությունից խուսափելու համար  պետք է ճիշտ տեղակայել և օգտագործել  օդափոխիչը  կամ օդորակիչը: Սառը օդի ուժեղ հոսանքը կարող է ավելի վատ հետևանքների հանգեցնել:

Ցուցադրել ավելի
Back to top button