Հասարակություն

ՍԴ դատավորի 5 հավակնորդ կա

Հանրապետության նախագահի կողմից Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու առաջադրելու համար Հանրապետության նախագահի աշխատակազմ դիմում է ներկայացրել Սահմանադրական դատարանի դատավորի հինգ հավակնորդ, հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։

Ստացված փաստաթղթերը սահմանված ժամկետում տրամադրվել են Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի ընտրության կազմակերպման գործընթացը կանոնակարգող խորհրդակցական ժամանակավոր աշխատանքային խմբի անդամներին, որից հետո, ժամանակացույցին համապատասխան, կայացել է Աշխատանքային խմբի անդամների և Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու հավակնորդների հետ անհատական զրույցը:

Զրույցից հետո, ժամանակացույցով սահմանված կարգով, Աշխատանքային խմբի յուրաքանչյուր անդամ փակ ծրարով ներկայացրել է յուրաքանչյուր հավակնորդի վերաբերյալ խորհրդատվական կարծիք: Նշված ծրարները (խորհրդատվական կարծիքները) փոխանցվել են Հանրապետության նախագահին, որոնք ամփոփվելուց հետո, Հանրապետության նախագահի կողմից Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու կներկայացվի Ազգային ժողով:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ոչ բոլոր հավակնորդներն են ցանկացել, որպեսզի իրենց մասնակցության մասին տեղեկատվությունը հրապարկվի՝ ձեռնպահ ենք մնում մասնակիցների անունները հրապարակելուց:

Ցուցադրել ավելի
Back to top button